ՌԴ-ն ծրագրել էր արշավ սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեմ․ Supo

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Ռուսաստանը նախատեսել է կանխել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունը (Supo) հաստատել է, որ տեղյակ է եղել ցույցեր հրահրելու ռուսական հետախուզության ծրագրերի մասին։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի հետախուզական զեկույցից, գրում է err.ee-ն։

Ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական հետախուզությունը պատրաստվում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն ապակայունացնելու արշավ իրականացնել՝ նախքան դաշինքին անդամակցելու հարցով երկրների հավանություն ստանալը։ Այդ արշավի շրջանակում, ի թիվս այլ բաների, նախատեսվել է կազմակերպել բողոքի ակցիաներ և ցույցեր։ Ծրագրի մասին հայտնի է դարձել ռուսական հետախուզության աշխատակցի գրած հուշերից: Արտահոսքի արդյունքում փաստաթուղթը հայտնվել է հետաքննություններով զբաղվող «Դոսյե» կենտրոնում։

Ծրագրում ասվում է, որ Շվեդիայում Ղուրանի այրման ակցիաներին հաջորդած և բռնություններով ուղեկցված բողոքի ցույցերը մեծացրել են ԵՄ երկրներում իսլամի հանդեպ վախը: Փաստաթուղթն այդ լարվածության հետագա սրման կոչ է անում։ Նպատակն է եղել Թուրքիայի, ինչպես նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունների մեծացումը։

Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունը հաստատում է, որ իրենք իմացել են երկրում ցույցեր հրահրելու՝ ռուսական հետախուզության ծրագրերի մասին։ Supo-ն չի մեկնաբանել հետագա օպերատիվ գործունեությունը:

Նշվում է, որ MOT-ի ձեռք բերված փաստաթղթերում որևէ նշան  չկա, որ Ռուսաստանն իրականացրել է իր ծրագրերը Ֆինլանդիայում։

Էմմա Չոբանյան