Քննարկվել են արտակարգ և ռազմական դրության ժամանակ Ոստիկանական գվարդիայի լիազորությունների վերաբերյալ հարցեր

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին նվիրված երրորդ քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ, ինչպես նաև հանձնաժողովներին կից գործող փորձագետներ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Դանեղյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարությունը և ոստիկանության շտաբի ղեկավար կազմը։

«ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը համապարփակ անվտանգության հայեցակարգի ներքին անվտանգային բաղադրիչի շրջանակներում կարևորել է բարեփոխումն ու այդ ուղղությամբ ԱԺ հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով Ոստիկանական գվարդիայի օրենսդրական փաթեթին մանրամասն անդրադարձ կատարելու հերթական հնարավորությունը՝ հիմքում ունենալով հայեցակարգի ուղղությամբ իրականացված քննարկումները։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր բացման խոսքում կարևորել է օրենքի նախագծին նվիրված փուլային քննարկումները, ինչը հնարավորություն է տվել տարբեր հարթակներում մասնագիտական կարծիքներ փոխանակել և վեր հանել խնդիրներ։
Լիլիթ Դանեղյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը երկարատև և սերտ համագործակցության համար։ Նա անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակում օրենքի մշակման և իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով փորձագիտական աջակցությանը, կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին։ Լիլիթ Դանեղյանը ելույթում նշել է, որ ԵԽ-ն կշարունակի աջակցել ՆԳ նախարարությանը նշված ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակում։
Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես ոստիկանության զորքերի՝ այլ ստորաբաժանման կազմից դուրս գալու հարցի շուրջ։

Մանրամասն քննարկվել են արտակարգ և ռազմական դրության ժամանակ Ոստիկանական գվարդիայի լիազորությունների, ինչպես նաև ռեժիմների ապահովման օժանդակության վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ քննարկումները կազմակերպվել էին «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։