«Թույն ենք շնչում»․ Երևանում ձուլարան է շահագործվում բնակելի շենքի առաջին հարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Բոլորը

Արամայիս Հարությունյանն ապրում է Արցախի պողոտայի 23/10 շենքում։ Ասում է՝ մաքուր օդի փոխարեն թույն են շնչում, քանի որ շենքի նկուղային հարկում ձուլարան է շահագործվում․ ո՛չ կարողանում են պատուհան բացել, ո՛չ հանգիստ ապրել։ Պատուհանն անմիջապես նայում է ձուլման արտադրամասի տարածքին։ Բնակիչը պնդում է՝ աղտոտված օդի պատճառով երեխաները հաճախակի հիվանդանում են։

Բնակելի շենքում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանը գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ Վկայականում որպես ձուլարանի գրանցման ամսաթիվ նշված է այս տարվա մարտի 10-ը, բայց նախագահ Կառլեն Գևորգյանը պնդում է՝ ինքը տարածքը ձեռք է բերել դեռևս 2000 թվականին, սա երրորդ՝ փոփոխված վկայականն է, որում մեկտեղված են իրեն պատկանող երեք տարածքները։ Արտադրական ձուլարանն էլ, ասում է, նախկինում եղել է ավտոբուսային պարկ։

Բնակիչ Արամայիս Հարությունյանի խոսքով՝ իրենք էլ ունեն սեփականության վկայականներ, և կարևոր չէ, թե ով է ավելի վաղ ստացել, կարևորն իրենց առողջությունն է։ Այդուհանդերձ, ասում է, որ իրենք սեփականության վկայականները ստացել են 2011 թվականին, իսկ ոմանք փաստաթղթեր ունեցել են դեռևս 2003-ից։

Շենքում խնդրի մասին բարձրաձայնողները քիչ են, քանի որ բնակիչ Արամայիս Հարությունյանի խոսքով՝ վախենում են ձուլարանի ղեկավարից։ Ասում է՝ երբ բողոքում են, վերջինս փակում է բնակիչների ջուրը։

«Նիկոլ Դուման» ձուլարանի նախագահը հերքում է, թե ինքը կամ իր աշխատակիցները կամայականորեն դադարեցնում են շենքի ջրամատակարարումը։ Նաև պնդում է՝ ինքը չի կարող խանգարել բնակիչներին, քանի որ տարածքը նախատեսված է հենց արտադրության համար։

Կառլեն Գևորգյանը նշում է՝ իրեն պատկանող տարածքը 7000 քառակուսի մետր է, որից մոտ 2700-ը՝ շինություն, այսինքն՝ այս բնակելի շենքի մի հատվածը։ Նախկինում էլ, ասում է, տարածքը բաղկացած է եղել երկու մասից՝ արտադրական ու տեխնիկական, ինքը ո՛չ ավելացրել է ծավալները, ո՛չ նոր բան կառուցել, պարզապես սկսել է գործունեություն ծավալել։

Մեր նկարահանման պահին արտադրամասում աշխատանքը եռում էր, մետաղ էին ձուլում, իսկ դեպի ձուլարան տանող ճանապարհին ցուցադրված էին բնակիչների քթի տակ պատրաստվող արտադրատեսակները․ ձուլարանը  ծառայություններ մատուցել է նաև Երևանի քաղաքապետարանին, կառավարությանը։

Այս հարցը քննարկվեց նաև ավագանու վերջին նիստում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց զբաղվել խնդրով և լուծումներ գտնել։ Գուցե ընկերության գործունեության հասցեն փոխեն՝ ասաց Ավինյանը։ Մինչ քաղաքային իշխանությունները լուծումներ են փնտրում, տարածքի բնակիչները շնչում են աղտոտված օդն ու հարկադրված դիմանում արտադրական աղմուկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան