Սև ծովում փոթորկի պատճառով Ռուսաստանը կորցրել է իր մարտական դելֆիններին

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Վարժեցված դելֆինները, որոնք Ռուսաստանն օգտագործում էր Ղրիմում իր նավատորմը պաշտպանելու համար, անհետացել են նոյեմբերի 26-ին տարածաշրջանին պատուհասած հզոր փոթորկից հետո: Այն, որ Սևաստոպոլի ծոցից անհետացել են մարտական կենդանիների համար նախատեսված պարիսպները, վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք ուսումնասիրել է OSINT-ի վերլուծաբան Հայ Սյութոնը, փոխանցում է The Moscow Times-ը։

Նա չի բացառել, որ կառույցները հեղեղվել են կամ ջուրը քշել է դրանք, ինչի արդյունքում դելֆիններն ազատ են արձակվել։

«Հնարավոր է, որ ռուսական նավատորմը կառույցները տեղափոխել է փոթորկից առաջ, բայց ներկայում դրա որևէ ապացույց չկա»,- հավելել է վերլուծաբանը:

Նա նաև հիշեցրել է, որ մարտական ​​դելֆինները մեծացել են գերության մեջ, սննդի հարցում կախված են եղել իրենց մարզիչներից և դժվար թե կարողանան հոգալ իրենց կարիքները: Այսպիսով, բաց ծովում գտնվելը նրանց համար կարող է մահվան դատավճիռ լինել։

Փոթորիկը նաև քշել է պաշտպանական կառույցները, որոնք օգտագործվել են Ղրիմի կամուրջը ծովային դրոններից պաշտպանելու համար, նշել է OSINT-ի մեկ այլ վերլուծաբան Բրեդ Աֆրիկը: