Գավառը ճանաչվեց Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Գավառ քաղաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ էր ներկայացրել հինգ քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Գավառը, Էջմիածինը, Վեդին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց` մրցույթը լավ հնարավորություն է համայնքներում երիտասարդական կյանքն ակտիվացնելու համար:

«Սա շատ լավ հնարավորություն է համայնքներում երիտասարդական կյանքի ակտիվացման, երիտասարդների ինքնաիրացման, կարողությունների զարգացման, լիարժեք մշակույթային կյանքում ապրելու, հնարավորությունների ընդլայնման համար: Մեր ակնկալիքն է, որ հաղթող քաղաքը դառնա նախատիպային: Հաղթող քաղաքի բնակիչները պետք է իրենց զգան մայրաքաղաքի բնակիչներ»,- նշել է նա:

Նախորդ տարի դիմող քաղաքները 2-ն էին, այս տարի՝ 5-ը։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքների թիվը հաջորդ տարիներին ավելի շատ կլինեն:

«Համայնքները տեսնում են, որ այս մրցույթին իրենց մասնակցությամբ իրենց համայնքի երիտասարդներին մեծ հնարավորություններ է տրվում»,- ասել է Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը նշեց, որ համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվել է մրցութային հանձնաժողովի կողմից։

«Իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ: Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից նոյեմբերի 28-ը. 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել: Ասեմ, որ մրցույթն իրականացվում է 2014 թվականից»,-ասել է նա:

ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետ՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը և 2023-ին՝ Մեծամորը:

«Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը, խրախուսել նորարարական գաղափարները»,- եզրափակել է նա:

«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամները ներկայացրեցին, որ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կառույցների և ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար իրականցվել են թափանցիկ հաշվարկներ: Համադրվել են փորձագիտական խմբի գնահատականները և SMS քվեարկության արդյունքները, որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Գավառը, երկրորդը՝ Ալավերդին, երրորդը՝ Էջմիածինը, չորրորդը՝ Աբովյանը և վերջին տեղում՝ Վեդին:

«Դիտարկվել են տվյալ համայնքների երիտասարդական ծրագրերը, ինչպես նաև՝ մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները»,- նշել են փորձագիտական խմբից: