Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել «ձմեռային վահան» ստեղծել Ուկրաինայի վրա

Լուրեր

15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինայի դաշնակիցներն ամբողջ աշխարհում պետք է «պաշտպանական վահան» ստեղծեն երկրի վրա՝ ձմռանը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում նման կոչ է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի թիրախը կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Նման հարձակումները նախատեսված են ձմռանը ուկրաինացիներին էլեկտրականությունից և տաք ջրից զրկելու համար»,- ընդգծել է Բերբոքը լրագրողների հետ զրույցում:

Բեռլինն արդեն Կիևին է տրամադրել էլեկտրական գեներատորներ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ կոչ անելով Ուկրաինայի մյուս դաշնակիցներին ամբողջ աշխարհում հետևել այդ օրինակին։

Ավելի վաղ Բրյուսելում անցկացված հանդիպմանը հրավիրված Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ իր երկիրն արդեն ստացել է ԵՄ-ի խոստացած մեկ միլիոն արկերից 300 հազարը։

Reuters-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Կուլեբան կոչ է արել խորացնել համագործակցությունը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության և ՆԱՏՕ-ի երկրների միջև՝ Ռուսաստանին հաղթելու համար Կիևին անհրաժեշտ պաշարները մատակարարելու նպատակով։