Պուտինը չի դադարեցնի Ուկրաինայում պատերազմը` մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքները․ Պետդեպի պաշտոնյա

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության համաձայնագիր չի կնքի Ուկրաինայի հետ, քանի դեռ չի իմացել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Reuters-ը։

«Ես կանխատեսում եմ, որ Պուտինը չի կնքի խաղաղության կամ բովանդակալից խաղաղության համաձայնագրի՝ նախքան մեր ընտրությունների արդյունքները տեսնելը»,- ասել է պաշտոնյան անանունության պայմանով։

Նա նշել է, որ դա ոչ միայն իր անձնական կարծիքն է, այլև «լայնորեն տարածված տեսակետ»։

«Այդ համատեքստում է, որ բոլոր դաշնակիցներն ուժեղ աջակցություն են հայտնել Ուկրաինային նոյեմբերի 28-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ»,- հավելել է պաշտոնյան։

Այս հայտարարությունը հնչում է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձի վերաբերյալ մտավախությունների ֆոնին, որը, ինչպես մյուս հանրապետականները, դեմ է Կիևին լայնածավալ ռազմական օգնության։

ԱՄՆ-ում հասարակական կարծիքի ընթացիկ հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփը և նախագահ  Ջո Բայդենը նախագահի պաշտոնում ընտրվելու մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն։

Էմմա Չոբանյան