ՌԴ-ն չի երկարաձգի Ճապոնիայի հետ միջուկային զենքի մասին համաձայնագիրը

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարարությունը Ճապոնիային տեղեկացրել է միջուկային զենքի վերացման մասին համաձայնագիրը չերկարաձգելու մտադրության մասին։ Խոսքը 1993 թվականի հոկտեմբերի 13-ի համաձայնագրի մասին է, որի ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 21-ին, գրում է VOA-ն։

ՌԴ ԱԳՆ-ն համագործակցության դադարեցումը բացատրել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի «բացահայտ հակառուսական քաղաքականությամբ»։

Ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման՝ Տոկիոն միացել է Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և G7-ի մյուս երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին:

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր կրեմլամետ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, երբեմն էլ՝ պետական պաշտոնյաներ խոսել են միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին։ Արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են միջուկային անխոհեմ հռետորաբանության համար։

Հոկտեմբերի վերջին Ռուսաստանը միջուկային հարվածների զանգվածային վարժանքներ անցկացրեց։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժությունն անցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հսկողության ներքո։

Նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահը ստորագրեց օրենք, որով չեղյալ է հայտարարվում Մոսկվայի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը։ Փաստաթուղթն ընդունվել է 1996 թվականին։ Այն, ի թիվս այլ երկրների, վավերացրել է Ռուսաստանը, բայց ո՛չ ԱՄՆ-ը կամ Չինաստանը:

Ժամանակակից Ռուսաստանում իրական միջուկային լիցքի պայթյունի հետ կապված միջուկային փորձարկումներ չեն իրականացվել։