ԱԱԾ-ն գործարարի է կալանավորել. խոշոր չափի գումարներ են յուրացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ-ն այսօր հայտնեց հինգ անձի կալանավորման մասին, որոնք մանկապարտեզներին սնունդ մատակարարելիս հափշտակություն են կատարել։ Պարզվել է, որ երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» ՍՊԸ-ների սեփականատերերը կեղծ փաստաթղթեր են կազմել և 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ներգրավված է եղել 7 անձ, այդ թվում` ընկերության աշխատակիցներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձինք։

Ո՞ւմ են պատկանում «Հայկազունք» և «Ֆոտոն» ընկերություները, որոնք հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում։ Այդ գործարարը Յուրա Ադյանն է, նա Արցախի Մարտակերտի շրջանից է։

ԱԱԾ-ի տեսանյութում երևում է, որ քննչական գործողություններն իրականացվում են մի սենյակում, որտեղից Յուրա Ադյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ լուսանկար էր հրապարակել։

Ըստ գնումների պետական համակարգի՝ Ադյանն իր այս երկու ընկերություններով տասնյակ միլիոնավոր դրամների ոչ միայն սննդամթերք է մատակարարում պետական ու համայնքային կառույցներին, այլ նաև կահույք, գրասենյակային գույք, հիգիենայի պարագաներ, լվացքի միջոցներ, շինարարական ապրանքներ, սանիտարական տեխնիկա և այլն։

Factor TV-ն գնումների պետական համակարգից տեղեկացավ, որ «Հայկազունք» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի արժեքներից մեկը գերազանցում է 224 մլն դրամը։ Պայմանագրով Երևանի մանկապարտեզներին բուսական յուղ է մատակարարվել, իսկ 50 մլն դրամը գերազանցող մեկ այլ պայմանագրով՝ շաքարավազ։

«Հայկազունք» ՍՊԸ-ի տնօրենը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Կարեն Մացակյանն է։ Նա աշխատել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Մացակյանի հետ փորձեցինք կապ հաստատել, սակայն հեռախոսահամարին, որը գրանցված էր ռեգիստրում, պատասխանեց մեկ այլ անձ։ Նա մեր հարցերին ի պատասխան՝ որոշ ժամանակ մտածելուց հետո հայտարարեց, որ Կարեն Մացակյանին չի ճանաչում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Յուրա Ադյանին են պատկանում նաև «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն և գործունեությունը 2018 թվականից դադարեցրած «Սեար Գրուպ» ՍՊԸ-ն։

Յուրա Ադյանի ընկերություններն առաջին անգամ չէ, որ, ըստ պետական գերատեսչությունների, խախտումներ են թույլ տալիս։ Տասը տարի առաջ ՏՄՊՊՀ-ն Ադյանին պատկանող ընկերություններին ընդհանուր տուգանել էր շուրջ 60 մլն դրամով։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մանկապարտեզներից մեկի թթվասերի մատակարարումն Ադյանի ընկերություններից մեկը շահել էր 740 դրամով, որից հետո հրաժարվել էր, ինչի արդյունքում մատակարարումն անցել էր նրա մեկ այլ ընկերության՝ 1150 դրամ արժեքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան