Չինաստանում թոքաբորբի բռնկումների պոտենցիալ տագնապալի աճ է․ ԱՀԿ-ն տեղեկատվություն է խնդրել

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական խնդրանք է ուղարկել Չինաստանին՝ երեխաների մոտ շնչառական հիվանդությունների և թոքաբորբի բռնկումների պոտենցիալ տագնապալի աճի մասին տեղեկություններ ստանալու համար, գրում է VOA-ն:

ԱՀԿ-ն հայտնել է, որ չինացի պաշտոնյաները կազմակերպությանն ասել են, որ իրենք չեն հայտնաբերել որևէ «անսովոր կամ նոր» հիվանդություն:

Գրիպի վիրուսի կամ այլ վիրուսների նոր շտամների ի հայտ գալը, որոնք կարող են համավարակ առաջացնել, սովորաբար սկսվում է շնչառական հիվանդությունների չախտորոշված բռնկումներով: Թե՛ սուր շնչառական համախտանիշը (SARS), թե՛ COVID-19-ը նկարագրվել են որպես թոքաբորբի անսովոր տեսակներ:

Արտաքին փորձագետները հայտնել են, որ իրավիճակը պահանջում է մանրակրկիտ մոնիթորինգ, բայց համոզված չեն, որ Չինաստանում շնչառական հիվանդությունների վերջին աճը վկայում է նոր գլոբալ բռնկման սկզբի մասին: