Թուրքիայում իսրայելական ապրանքանիշերը բոյկոտելու արշավը շարունակվում է

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքանիշերի դեմ ամենամեծ բոյկոտի արշավը, գրում է թուրքական Yeni Akit թերթը։

«Թուրքիայում սկսվել է պատմության մեջ ամենամեծ բոյկոտի արշավը։ Այս որոշմանն ուղղված աջակցությունը, որն ընդունվել է Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումներից հետո, աճում է: Ցուցակում ներառված են իսրայելական ապրանքանիշեր ու բրենդներ, որոնք աջակցում են Իսրայելին»,- գրում է պարբերականը։

Ըստ հրապարակման՝ հարյուրավոր ապրանքանիշեր, այդ թվում՝ իսրայելական ընկերությունների, վաճառվում են թուրքական շուկաներում։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելն աննախադեպ ծավալի հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Դրանից հետո կազմակերպության մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Մի քանի օրվա ընթացքում իսրայելացի զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի հետ սահմանի մոտ գտնվող բոլոր բնակեցված տարածքները և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։

Այսօր ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև քառօրյա մարդասիրական զինադադար է մեկնարկել՝ պատանդներին ազատ արձակելու ու դեպի հատված մարդասիրական օգնություն մատակարարելու համար։