Չինաստանը հարյուրավոր մզկիթներ է ավերել և փակել երկրի հյուսիսում. Human Rights Watch

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Չինաստանի իշխանությունները հարյուրավոր մզկիթներ են փակել երկրի հյուսիսում գտնվող Նինգսիա ինքնավար մարզում և Գանսու նահանգում։ Այս մասին ասվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս շրջանը մահմեդական բնակչության թվով երկրորդն է՝ Սինցզյան նահանգից հետո։ Ընդհանուր առմամբ, Չինաստանում ապրում է շուրջ 20 միլիոն մահմեդական։

«Չինաստանի կառավարության կողմից մզկիթների փակումը, ավերումը և վերաբաշխումը երկրում իսլամի դավանումը սահմանափակելու համակարգային ջանքերի մի մասն է»,- ասել է Human Rights Watch-ի Չինաստանի գործերով տնօրենի պաշտոնակատար Մայա Վոնգը:

Չինաստանի իշխանությունները խոսում են «մզկիթների կոնսոլիդացման» քաղաքականություն վարելու մասին, որը Human Rights Watch-ն անվանում է կրոնական ազատության իրավունքի խախտում։

Իրավապաշտպանները վերլուծել են Նինգսիա ինքնավար շրջանի երկու գյուղերի արբանյակային պատկերները։ Նրանք պարզել են, որ 2019-ից 2021 թվականներին տեղական իշխանությունները յոթ մզկիթներից հանել են գմբեթներն ու մինարեթները: Չորս մզկիթներ ենթարկվել են զգալի վերափոխումների. երեք հիմնական շինություններն ամբողջությամբ քանդվել են, ևս մեկում վնասվել է լվացման սրահը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականից ի վեր մոտ 1,300 մզկիթ փակվել կամ վերափոխվել է Նինգսիա շրջանում, BBC-ին ասել է չինացի մահմեդականների հարցերով փորձագետ Հաննա Թեյքերը: Սա տարածաշրջանի մզկիթների ընդհանուր թվի մեկ երրորդն է։