«ԵՏՄ անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը․ ՍԴ

Լուրեր

15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
Բոլորը

ՀՀ սահմանադրական դատարանը «ԵՏՄ անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների վերաբերյալ որոշում է հրապարակել։

Որոշումը ստորև։

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 21 նոյեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ
մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի
23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի հունիսի 8-ին
Սոչիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին»
համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1491-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Եվրասիական
տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ
2
փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը
և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին
Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական
աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Սոչի
քաղաքում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեության իրականացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու, աշխատանքային միգրացիայի ոլորտում առկա բացառումները և սահմանափակումները վերացնելու
նպատակով:
2. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի և
Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև (այսուհետ՝ անդամ պետություններ):
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ
ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին
վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014
թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2022
թվականի մարտի 31-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը:
3. Համաձայնագրով կարգավորվում են աշխատանքային միգրացիայի շրջանակներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ աշխատանքի տեղավորման պետությունում դրանք ունեցողների կողմից իրենց շնորհված գիտական աստիճանին
3
համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար փոխադարձ ճանաչման հետ կապված հարցերը:
Համաձայնագրի դրույթները կիրառվում են նաև մինչև Համաձայնագիրն ուժի մեջ
մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի նկատմամբ՝
բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության
արդյունքներով։
4․ Անդամ պետություններն անհրաժեշտ են համարում գիտական աստիճանների
վերաբերյալ փաստաթղթերի արդարացի ճանաչումը և համապատասխանությունը (համադրելիությունը) ապահովող՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված հիմնական
սկզբունքների պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
– գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի
իրականացման ժամանակ ընդունված բացասական որոշումները հաշվի առնելու նպատակով՝ որպես անդամ պետություն իրագործել համապատասխան տեղեկատվության
հասանելիությունն ապահովող միջոցներ,
– ապահովել ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի բաց լինելը
(հրապարակայնությունը)՝ բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ատենախոսությունների,
– ապահովել գիտական համայնքի կողմից ատենախոսությունների փորձաքննության
անցկացման օբյեկտիվությունը, համակողմանիությունն ու ամբողջականությունը,
– ապահովել ըստ ատենախոսությանը համապատասխանող գիտական ուղղվածության՝ գիտական որակավորման բարձր մակարդակ ունեցող գիտնականներին որպես
փորձագետներ ներգրավելը,
– ապահովել ատենախոսության վրա աշխատելու ժամանակ հայցորդի կողմից նոր
գիտական արդյունքներ ստանալու ինքնուրույնությունը, ինչպես նաև ատենախոսության
մեջ գիտական արդյունքների կեղծմանը և ոչ իրավաչափ փոխառություններին հակազդելը,
4
– երաշխավորել բարձրագույն որակավորման գիտական աշխատողների ատեստավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝
ատենախոսություններին և գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող
պահանջների մակարդակի պահպանումը,
– երաշխավորել գիտական աստիճանների շնորհման հարցերով, ինչպես նաև գիտական աշխատողների մասնագիտությունների ազգային անվանացանկերի (պատրաստման
ուղղությունների դասակարգիչների) մշակման ժամանակ համագործակցությունը և
տեղեկատվական փոխգործակցությունը,
– ապահովել, որ Համաձայնագրի իրագործման նպատակով իրավասու մարմինների
կողմից որոշվեն այն լիազորված կազմակերպությունները, որոնք կիրականացնեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի առնչությամբ
տեղեկատվության փոխանակումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության
168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ
հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Եվրասիական տնտեսական
միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը
վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ