Factor TV-ում լրագրողի գործ կա․ աշխատանքի հրավեր

Լուրեր

15.09.2026 | 16:36
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին դա «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԼՐԱԳՐՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ FACTOR TV-ՈՒՄ

Հաստիք՝ Լրագրող

Վայր՝ Երևան (Արամի 64)

Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը ներառյալ

Աշխատանքը սկսելու ամսաթիվ՝ անմիջապես

Կազմակերպություն՝ Ֆակտոր տեղեկատվական կենտրոն (Factor TV)

Դրույք՝ շաբաթական 40 ժամ

FACTOR TV-Ի ՄԱՍԻՆ

Factor TV-ն Հայաստանի առաջատար առցանց լրատվամիջոցներից է, որը լուսաբանում է Հայաստանի և տարածաշրջանի նորությունները, կարեւոր  իրադարձություններն ու զարգացումները: Factor TV-ի առաքելությունն է իր լսարանին անաչառ, հավաստի, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն տրամադրելը և Հայաստանում թափանցիկության, հաշվետվողականության և ժողովրդավարական արժեքների խթանումը։

Մենք զերծ ենք քաղաքական, գործարար կամ մասնավոր ուժերի ցանկացած անմիջական կամ միջնորդավորված ազդեցությունից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շարունակաբար նշում է Factor TV-ին՝ որպես Հայաստանում ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը պաշտպանող ինստիտուտներից մեկը։

Իրենց աշխատանքը սիրող  պրոֆեսիոնալների  մեր թիմում  3 տասնյակից ավելի մասնագետներ կան, որոնց կարող ես միանալ նաեւ դու։

Դե՛ ինչ, ծանոթացի՛ր այս հնարավորությանն ու հայտ ներկայացրու՝ միանալու մեր  թիմին։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մենք փնտրում ենք լրագրողի, ով՝

  • Սիրում է սովորել, հետազոտել, ուսումնասիրել, տալ շատ հարցեր և գնալ պատասխանների հետևից։
  • Արագ է կողմնորոշվում, ունի պրպտուն եւ ստեղծագործ միտք։
  • Կարող է ճիշտ պահին, ճիշտ տեղում տալ դիպուկ հարցեր։
  • Քաղաքականացված չէ, սակայն ակտիվորեն հետեւում է քաղաքական կյանքին, դերկատարներին, գործընթացներին և հեռանկարներին։
  • Հավատարիմ է լրագրողական էթիկային և մասնագիտական սկզբունքներին։
  • Գնահատում է անաչառությունը, օբյեկտիվությունը և օպերատիվությունը՝ իր ստեղծած արդյունքի միջոցով։
  • Կարող է կրել Factor TV-ի բրենդը և այն զարգացնել իր սկզբունքային գործունեության միջոցով։
  • Պատրաստ է իր աշխատանքային գործունեության հիմքում պահպանել Factor TV-ի ընթացակարգերն ու քաղաքականությունները։
  • Թիմային աշխատող է, առաջնորդվում է մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկբունքով։
  • Բարեխիղճ է եւ կարգապահ։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԵՆՔ

Factor TV-ն մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների համար ապահով, անվտանգ և դրական միջավայրի պահպանմանը։ Մենք առաջարկում են՝

  • Հարթակ, որը թույլ կտա ձեր և քաղաքացիների ձայնը լսելի դարձնել Հայաստանում և Հայաստանից դուրս։
  • Թեմաների լայն շրջանակ լուսաբանելու հնարավորություններ՝ տեղական իրադարձություններից մինչև գլոբալ իրադարձություններ:
  • Գեղեցիկ, հարամարավետ և ջերմ խմբագրություն, որտեղ հարմարավետությունն առաջնահերթություն է։
  • Մասնագիտացած թիմ, որը կարող է աջակցել նյութի ստեղծման պահից մինչև հրապարակումը տեղի ունեցող արտադրական և հետարտադրական գործընթացներում։
  • Միջավայր, որը մշտապես կխթանի ձեր մասնագիտական աճը՝ կրթության և աշխատանքային վերապատրաստումների ու համաժողովների միջոցով, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
  • Մրցակցային աշխատավարձ, պայմանագրային իրավահարաբերություններ։

Factor TV-ն հավասար հնարավորությունների միջավայր է։ Որպես մեր աշխատանքի և մարդկային հարաբերությունների հենք, մենք կարևորում ենք հավասարությունը, արդարությունը, բազմազանությունը և հավատարիմ ենք բոլոր աշխատակիցների համար ներառական միջավայր ստեղծելու առաքելությանը:

ՔՈ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Լրագրության, հաղորդակցության, քաղաքագիտության կամ հարակից բնագավառներում բարձրագույն կրթություն:
  • Գրավոր, բանավոր հաղորդակցության գերազանց կարողություններ։
  • Պատմություններ պատմելու, բովանդակություններ մշակելու, տեքստեր ստեղծելու գերազանց կարողություններ։
  • Հայաստանի քաղաքական դաշտի, պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման համակարգերի, ոլորտային դերակատրների, բարեփոխումների, պետական ռազմավարությունների, օրենսդրական դաշտի, որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ խորքային գիտելիքներ և պատկերացումներ։
  • Քաղաքական իրադարձությունների լուսաբանման, հարցազրույցներ վարելու կարողություններ։
  • Մուլտիմեդիա բովանդակություն ստեղծելու կարողություն։
  • Վիդեոլրագրության փորձ (կամ սովորելու և վիդեոլրագրող դառնալու ցանկություն)։
  • Լրագրության ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի առնվազն լավ իմացություն։
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն, կորպորատիվ էլեկտրոնային փոստերի կիրառման կարողություն։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Այս աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Ինքնակենսագրականը (CV),
  • Նախկինում կատարած աշխատանքներից երեքի հղումները,
  • Գործատուներից առնվազն մեկի, առավելագույնը երեքի կոնտակտային տվյալները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Journalist_2023_NAME-SURNAME»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է։