Թուրքիան հայտնել է Գազայի վերաբերյալ 7 երկրների մասնակցությամբ Մոսկվայում հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Յոթ երկրների՝ Թուրքիայի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Կատարի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներից կազմված կոնտակտային խումբը մտադիր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱ-ի միջև պատերազմում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Խմբի հիմնական նպատակն է արագորեն հասնել զինադադարի և մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նշվում է, որ կոնտակտային խումբը ստեղծվել է Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այս խմբի առաջին հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին Պեկինում, իսկ հաջորդը՝ նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում։ Ըստ Հաքան Ֆիդանի՝ Անկարան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Մերձավոր Արևելքում հակամարտության լուծումը լինի երկու պետությունների գոյությունը։

Նախօրեին էլ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ այսօր ՌԴ-ի հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվելու երկկողմ ու տարածաշրջանային հարցերով, որոնք տեղի են ունենալու Թուրքիայի ԱԳ փոխնախարար, դեսպան Բուրաք Աքչապարի և ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինի և Ալեքսանդր Գրուշկոյի մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան