Ստոլտենբերգը Բալկաններում ՌԴ-ին մեղադրել է միջամտության մեջ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սարաևոյից սկսել է իր քառօրյա այցը Արևմտյան Բալկանների տարածաշրջան՝ մտահոգություն հայտնելով Բոսնիա և Հերցեգովինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է Euronews-ը։

«Մենք մտահոգված ենք անջատողական և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև արտաքին վնասակար միջամտությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից: Այս իրավիճակը սպառնում է խաթարել կայունությունը և խոչընդոտել բարեփոխումներին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սարաևոյից Ստոլտենբերգը մեկնել է Պրիշտինա, որտեղ խոստացել է օգնել Բելգրադի հետ լարվածության կարգավորմանը։

«Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ Կոսովոյի բոլոր մարդկանց համար հանգիստ, անվտանգ միջավայր և ազատ տեղաշարժ պահպանելու համար։ Տարածաշրջանում կայունությունը կախված է բոլոր կողմերից բռնության փոխարեն դիվանագիտությունն ընտրելու կամքից և առկա պարտավորությունների կատարումից»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Այսօր Բելգրադում նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հանդիպումը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։