ՌԴ Պաշտպանության նախարարությունն աֆրիկյան կորպուս կստեղծի

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերի կազմում նոր ստորաբաժանում կհայտնվի՝ Աֆրիկայում ռազմական, ենթակառուցվածքային և հումանիտար խնդիրներ լուծելու համար, հայտնում է The Moscow Times-ը։

Նրա խոսքով՝ կարճ ժամանակում կստեղծվի «Աֆրիկյան կորպուս» կոչվող կազմավորումը՝ «օգնելու աֆրիկյան ինքնիշխան պետություններին դիմակայել Արևմուտքի նեոգաղութատիրական ազդեցությանը՝ խաթարելով նրա ռեսուրսների բազան»։

Բացի այդ, տեղեկացվում է, որ կորպուսը կզբաղվի ահաբեկչության դեմ պայքարով, ենթակառուցվածքների կառուցմամբ և բնակչության հումանիտար խնդիրների լուծմամբ։ Նոր կառույցի անմիջական ղեկավարությունը վստահվել է պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովին, որը սեպտեմբերին մի քանի այցեր է կատարել աֆրիկյան երկրներ։

Տելեգրամյան ալիքներում արդեն հաղորդումներ են եղել Աֆրիկայի կորպուսում հավաքագրվելու մասին: Նշվում է, որ դրան միացած զինվորականները պետք է «լիամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնեն մայրցամաքում՝ ի աջակցություն այն երկրների, որոնք ձգտում են վերջնականապես ազատվել նեոգաղութային կախվածությունից»։ Նրանց առաջարկվում է «բարձր աշխատավարձ»՝ ենթադրաբար 280 հազար ռուբլի, անվճար բժշկական օգնություն, ինչպես նաև կյանքի և առողջության ապահովագրություն «դաշնային բյուջեի հաշվին»։