Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Նոյեմբերի 17-ին և 18-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել խորհրդակցություն‚ որի ընթացքում ներկայացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները։ Նշենք‚ որ թունելների մանրամասն հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) համատեղ ձեռնարկության հետ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և ԷմՍի Մոբիլիթի Քոնսալթնթս ՋիԷմԲիԷյչ)․ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների‚ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի‚ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ‚ ճանապարհաշինարարներ‚ նախագծողներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով ներկաներին կարևոր մասնագիտական քննարկմանը‚ տեղեկացրեց‚ որ թունելների վերականգնումը ներառված է ՀՀ կառավարության ծրագրում։ Նա ընդգծեց‚ որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի թունելների անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է ՀՀ մասնագիտական հանրույթին ևս ներգրավելու նախագծման փուլին՝ լսելու նրանց կարծիքները թունելների կառուցման‚ վերականգնման‚ պահպանման‚ սպասարկման ուղղությամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց‚ որ Դիլիջանի և Պուշկինի թունելներն այս պահին Հայաստանի ամենաերկար թունելներն են‚ որոնց վերականգնումը մեծ կարևորություն ունի ՀՀ տնտեսության‚ տրանսպորտային ենթակառուցվածքի համար։ Երկու թունելներն էլ գտնվում են միջպետական ճանապարհների վրա։ Հատկապես Դիլիջանի թունելով երթևեկությունը բավականին ինտենսիվ է‚ և երկար տարիներ չնորոգվելով՝ այս թունելները հայտնվել են անմխիթար վիճակում։ Պարոն Ավետիսյանը հույս հայտնեց‚ որ մասնագիտական քննարկման արդյունքում վեր կհանվեն բոլոր խնդիրները‚ ինչը կնպաստի‚ որպեսզի առաջիկա տարիներին ունենանք բարձր չափանիշներին համապատասխանող թունելներ։

Հանդիպման ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց թունելների և դրանց ինժեներական համակարգերի ներկա վիճակը, համապատասխանությունը Հայաստանում գործող և միջազգային տեխնիկական ու անվտանգային ստանդարտներին։ Քննարկվեցին վերականգնողական միջոցառումների տարբերակներ։