Պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը․ Լիլիթ Մինասյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ որպես պառլամենտականներ, Հելսինկյան ակտին հղում անելով՝ շեշտել ենք խաղաղ լուծումների եւ երկխոսության կարեւորության մասին: Բայց իրականությունը գնալով ավելի ու ավելի դաժան է դառնում: Երբեմն տպավորություն է, որ աշխարհում քաղաքական գործիչների խոսույթը, դիվանագիտական լեզուն, գործող համակարգերն այլեւս կորցրել են իրենց ուժը: Գնալով ավելի անորոշ է դառնում ապագան, ծնվում եւ մեծ թափ են հավաքում նորանոր ճգնաժամային կետեր, օրեցօր աճում է պատերազմներից զոհված մարդկանց թիվը: Ես կփորձեմ մի քանի օրինակով խոսել պատերազմի այլ երեսի մասին: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երկրների կառավարությունները չեն տեսնում, չեն լսում այդ կողմը: Պատերազմը մարդկանց կյանքերի մասին է: Իսկ մարդը բարձրագույն արժեք: Ես ուզում եմ ձեզ պատմել Կամոյի պատմությունը, որը 30 տարեկան տղա է, իր կյանքից շատ սիրում է իր հայրենիքն ու իր հայրենակիցներին: Կամոն կռիվ է գնացել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում: Կամոն չի մահացել, բայց հետ չի եկել կռվից: Կամոն երազներում կռվի դաշտում է, հավաքում է արկի պայթյունից մահացած իր ընկերոջ մասունքները պարկի մեջ: Կամոն 12 օր ապրել է սարի գլխին առանց ջուր, հաց, որովհետեւ սարը շրջափակված էր թշնամու կողմից: Պատմեմ ձեզ Էլմիրա տատի պատմությունը: Էլմիրան 62 տարեկան կին է: Սեպտեմբերի 19-ի կռիվը սկսելուց հետո թոռներն ու երեխաները հասցրել են փախչել գյուղից, որի վրա հարձակվել էին ադրբեջանցիները: Էլմիրա տատը չի հասցրել. գերի են վերցրել: 6 օր պահել են ձեղնահարկում՝ խոշտանգելով, վախեցնելով, ծեծելով ծեր կնոջը: Կարմիր խաչը կարողացել է փրկել: Հանդիպեցինք նրան Գորիսում: Աչքերը թաց փնտրում էր երեխեքին, երեխեքն էլ գիտեին տատն այլեւս չկա: Պատմեմ ձեզ 13 տարեկան Գոռի մասին: Սեպտեմբերի 19-ին, երբ ժողովուրդը մազապուրծ փախչում էր ԼՂ-ից, Գոռը որոշել է ինքն ընտանիքին դուրս հանի մեքնայով: 55 ժամ մեքենայի ղեկին՝ 13-ամյա տղան իր 8 հոգանոց ընտանիքը սարսափով բերել է Հայաստան: 55 ժամվա ընթացքում ոչ քնել են, ոչ՝ սնվել: Գոռը տեսել է պատերազմն իր բոլոր գույներով: Ես պատմում եմ ձեզ ողջ մնացած մարդկանց պատմություններ, որպեսզի հասկանաք, որ հրադադարը պատերազմի ավարտը չէ: Հազարավոր մարդիկ, ովքեր տեսնում են ռումբերի հետեւանքները, այլեւս չեն կարող ապրել նախկինի պես: Ես ձեզ պատմեցի Կամոյի, Էլմիրայի, Գոռի պատմությունները… Նրանց անունները կարող են լինել Իվան, Տարաս, Սուլիման, Քամել, Զայդա, Աբդուլ, Ջոն, Էմիլի… Պատերազմը մարդկային կյանքերի մասին է: Բոլորիս՝ քաղաքական գործիչների պարտքն է տեսնել այս մարդկանց տառապանքը, լսել նրանց հոգու ճիչը: Ամբողջ մարդկությունն այսօր խաղաղություն է աղաղակում: Պետք չէ շարունակել խոսել հակամարտությունների ճիշտ կամ սխալ կողմերի մասին: Մենք պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը: Ուշացած հարսանիքներ են արվում, իսկ ծնված երեխաները քիչ են, բայց կարծում են, որ նավթն ու գազը, ի վերջո, իրենց կյանքից թանկ չեն: Այսօր խաղաղությունը պարտադիր է:

Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը: