Մոլդովայի նախագահի շունը կծել է Ավստրիայի նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի շունը՝ Կոդրուց անունով, կծել է Ավստրիայի առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենի ձեռքը, հաղորդում է TVR Moldova հեռուստաալիքը։

Երբ Ավստրիայի նախագահը որոշել է շոյել շանը, կենդանին կծել է նրա ձեռքը։ Տղամարդը ցույց չի տվել, որ ցավում է, սակայն կառավարության անդամների հետ հանդիպմանը, ինչպես նաև ասուլիսի ժամանակ Վան դեր Բելենի ձեռքը վիրակապած է եղել։

Ավելի ուշ Սանդուն բացատրել է, որ կենդանին վախեցել է մարդկանցից (միջադեպը տեղի է ունեցել այգում՝ լրագրողների ներկայությամբ)։

Մոլդովայի նախագահն ավելի վաղ սոցցանցերի իր էջերում հայտնել էր, որ Կոդրուկը թափառող շուն է եղել։ Կենդանին որդեգրվել է մեքենայի տակ ընկնելուց հետո։ Սանդուի խոսքով՝ մասնագետներին չի հաջողվել փրկել շան թաթերից մեկը, սակայն այժմ Կոդրուցը «երեք թաթերի վրա երջանիկ վազում է»։

Հայտնի է, որ Ավստրիայի ղեկավարը ժամանել է Քիշնև՝ մասնակցելու մոլդովա-ավստրիական բիզնես ֆորումին և հանդիպելու երկրի քաղաքական գործիչների հետ։ Ավելի վաղ Վան դեր Բելենը հայտարարել էր, որ աջակցում է Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու որոշմանը։

Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի մարտին։