Հրանտ Դինքին կյանքից զրկած Օգյուն Սամասթի ազատ արձակումը Թուրքիայի ընդդիմության և իրավապաշտպանների քննադատությանն է արժանացել

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին բանտից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը քաղաքական գործիչների, իրավապաշտպանների և քաղաքացիների քննադատությանն է արժանացել։ Մասնավորապես, հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նորընտիր (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Սամասթն ազատ է արձակվել բանտից, որտեղ «պետք է ցմահ մնար»։

«Մենք խոսքեր չունենք ասելու։ Եթե Օգյուն Սամասթն ազատ է արձակվել լավ պահվածքի համար, ապա յուրաքանչյուր ոք, ով դրանից հետո խոսում է արդարության մասին, իսկապես անբարեխիղճ է»,- ասել է  նա:

Կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ևս քննադատել է Սամասթի ազատ արձակումը։

«Նրանք, ովքեր «դատական ​​ճգնաժամ» են ստեղծել՝ ազգի քվեարկությամբ ընտրված պատգամավորին օրենքին հակառակ բանտում պահելու համար, ազատ են արձակում մարդասպաններին։ Մեր եղբայրության վրա փամփուշտ արձակողները, «բարի վարք ունեցողները» դրսում են, իսկ ներսում են լրագրողներ, քաղաքական գործիչները»,- գրել է նա X-ի իր էջում։

Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ ասել է. «Սա այնքան բռնակալական երկիր է: Գյուլթան Քըշանաքը, Սելահաթթին Դեմիրթաշը, Օսման Քավալան, Ջան Աթալայը բանտում են միայն իրենց մտքերի համար, բայց մարդասպանն ազատության մեջ է»։

Հայտարարություն է տարածել նաև «Հրանտ Դինքի ընկերներ» խումբը։

«Մինչ Հրանտ Դինքի սպանությունը դեռևս բացահայտված չէ և մեղավորները բացահայտված չեն, մինչ մեր ընկերներից շատերը, իրավունքների պաշտպանները, լրագրողները և քաղաքական գործիչներն անարդար և անօրինական կերպով պահվում են բանտերում, Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթն ազատ արձակվեց։ Մենք դա գիտեինք, բարձրաձայնում էինք, բայց դա հաստատվել է վերջին զարգացմամբ։ Արդարություն չկա, խիղճ չկա։ Նրանք, ովքեր նայում են մեր աչքերի մեջ և ասում՝ «սպանիր», ուժեղացնում են այս խավարը, որը երեխայից մարդասպան է ստեղծում: Մենք չենք հանձնվելու, չենք մոռանալու, շարունակելու ենք ասել՝ մարդասպաններին պաշտպանողները սպանության մեղսակից են։ Այս գործը չի ավարտվի, քանի դեռ չենք ասել, որ վերջացել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան