Դատական վեճ` Տորք Անգեղի այգու շուրջ. 2000 մ² տարածքը մասնավոր է, քաղաքապետարանը բարեկարգում է այգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքի շուրջ աղմուկը չի դադարում։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ դատարանը պարտադրել է այգում շինթույլտվություն տալ, իսկ վերջին նիստում էլ հայտարարեց, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն անցել է 3 դատական ատյանով, բայց պարզվում է՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն մասնակցել դատական նիստերին։

«Ինը իրարից անկախ դատավորներ քննել են այս գործը։ Պարզվում է՝ առաջին հերթին մենք ուշացրել ենք մեր պատասխանը, պարո՛ն Մուրադյան [ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ – խմբ.], ենթադրաբար՝ ձեր վարչությունը, Երկրորդ՝ պարզվում է, որ առաջին ատյանում առհասարակ դատական նիստերին չենք ներկայացել, և բոլոր այս դատավորները միակարծիք էին, որ ուղղակի իրենք այլընտրանք չէին ունեցել, քան կայացնել այն որոշումը, որն իրենք կայացրել են»,- ասել էր Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Հայկ Մուրադյանն ընդգծում է՝ չի կարող ասել, թե ինչու են ուշացրել պատասխանն ու ինչու չեն ներկայացել դատական նիստերին, քանի որ այդ ժամանակ ինքը չի աշխատել քաղաքապետարանում։

Բանն այն է, որ քաղաքացի Ստանիսլավ Հովակիմյանը Գայի պողոտա 19/72 հասցեում, որն ընդգրկում է «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքը, ունի հողատարածք՝ 2000 քառակուսի մետր մակերեսով և ուզում է իրեն պատկանող տարածքում սրճարան ու ժամանցի գոտի կառուցել, սակայն քաղաքապետարանը մերժել է՝ հիմնավորելով, թե այդտեղ կան ծառեր ու հուշարձաններ։

Տարածքի սեփականատեր Ստանիսլավ Հովակիմյանի փաստաբանը՝ Հրանտ Մարգարյանն ասում է՝ քաղաքապետարանից նաև խնդրել են իրենց տրամադրել Հովակիմյանին պատկանող տարածքի և համայնքապատկան այգու հատակագիծը։ Փաստաբանը պնդում է, որ քաղաքապետարանն է ծառատունկ արել և նստարաններ տեղադրել Հովակիմյանին պատկանող հատվածում։

2022-ի նոյեմբերին Ստանիսլավ Հովակիմյանը կրկին դիմել է քաղաքապետարան, որպեսզի վերջինy կատարի դատարանի որոշումն ու տա շինթույլտվություն, սակայն պատասխան չի ստացել։ Այդպես՝ մի քանի ամիս շարունակ` մինչև 2023-ի մայիսը, երբ սեփականատերը դարձյալ դիմել է դատարան, որպեսզի վերջինը գործն ուղարկի հարկադիր կատարումն ապահովող ծառաություն։ Դրանից հետո վերջերս՝ հոկտեմբերի 4-ին, քաղաքապետարանը պատասխանել է դիմումին, որ քննարկում են և արդյունքների մասին կտեղակացնեն։

Սեփականատիրոջ փաստաբան Հրանտ Մարգարյանն ասում է՝ պատրաստ են անգամ տարածքի փոխանակման հարց քննարկել, այսինքն՝ քաղաքապետարանն իրենց համարժեք հողատարածք տրամադրի այլ վայրում, սակայն քաղաքապետարանի պաշտոնյան, որն ամիսներ առաջ է նշանակավել այդ պաշտոնին, ասաց՝ այդ մասին տեղեկություններ չունի, բայց և չբացառեց այդ թեմայով քննարկումը։

Քաղաքապետարանն այժմ բարեկարգում է «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքը․ 249 միլիոն 179 հազար դրամանոց պայմանագիրը կնքվել է «Աս շին տրանս» ՍՊԸ-ի հետ՝ մրցույթով։ Այսօր էլ մեր տեսախցիկն արձանագրեց, որ շինաշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ Հայկ Մուրադյանն ասաց, որ բարեկարգման աշխատանքները չեն ընդգրկում Ստանիսլավ Հովակիմյանի սեփականությունը հանդիսացող տարածքը, բարեկարգվում է միայն համայնքապատկան տարածքը։ Հերքեց նաև, թե քաղաքապետարանը մասնավոր տարածքում ծառեր է տնկել ու նստարաններ տեղադրել։

Սեփականատերն այժմ որևէ աշխատանք չի իրականացնում իր  տարածքում՝ մինչև կքննարկեն ու լուծումներ կգտնեն քաղաքապետարանի հետ, իսկ քաղաքապետարանը դեռ ներքին քննարկման փուլում է։ Որոշում կայացնելուց հետո կհանդիպեն և հարցը կքննարկեն արդեն սեփականատիրոջ հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան