Քոչարյանն ակնարկեց՝ միայնակ բանտ չի գնա․ աննուններ կտա՝ հասնելով անգամ Սերժ Սարգսյանին․ քաղաքագետ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը փաստեց մեկ բան՝ նա որոշել է՝ եթե պետք է բանտում հայտնվի, դա կանի՝ իր հետ տանելով այլ մարդկանց։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ հավելելով․ «Նա կտա այլ պաշտոնյաների և այլ զինվորականների աննուներ»։

Հարցին՝ հավանական համարում է, որ Ռոբերտ Քոչարյանն անուններ տալով հասնի ընդհուպ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա երեկ, փաստորեն, ակնարկեց, որ Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ հարաբերություններ չի ունեցել և այս տարիների ընթացքում, ինչպես ինքն է ասում, զրուցել է ընդամենը մի քանի անգամ, քաղաքագետը պատասխանեց․ «Այո՛, նրա ասածից դա էր հասկացվում, նա, կարելի է ասել, ակնարկեց, որ եթե որոշել եք ինձ նստեցնել, միանյակ չեմ նստի։ Նրա դիտարկումներում կար ակնարկ, որ այս ամենին ներգրավված է նաև Սերժ Սարգսյանը, որն, իրականում, չէր կարող «Մարտի 1-ի» գործին ներգրավված չլինել»։

Քաղաքագետն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի երեկվա պահվածքը խոսում է ևս մեկ կարևոր բանի մասին։ «ՀՀ 2-րդ նախագահը չէր սպասում նման զարգացում և հայտնվել էր անելանելի իրավիճակում»,- նկատեց նա։

Էդգար Վարդանյանի կանխատեսմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունը միայն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին հարցաքննելով չի բավարարվի։ «Իմ կարծիքով մշակել են շատ մեծ ցանկ, որտեղ կլինեն և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի պաշտոնյաների անուններ, որոնք ևս այս կամ այն չափով ներգրավված են «Մարտի 1-ի» ոճրագործությանը»,- ասաց նա՝ բացառելով, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է կալանավորումից կարճ ժամանակ անց ազատ արձակեն մեծ գրավի դիմաց, քանի որ դա, նախևառաջ, ներկայիս իշխանության թիվ մեկ պատասխանատվության հարցն է։ 

Աղավնի Սուքիասյան