ՀԱՄԱՍ-ի հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Քանի որ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ սրվում են նրա ժողովրդավարական չափանիշների պատճառով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացահայտ պաղեստինամետ դիրքորոշումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վերաբերյալ ավելի է սրում հարաբերությունները։ Այս մասին գրում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների արյունալի հարձակումից հետո, որն առաջացրեց Իսրայելի կողմից Գազայի անողոք ռմբակոծումը, Էրդողանը սկզբում ձգտում էր Թուրքիային որպես միջնորդ ներկայացնել։ Սակայն սա անհետացավ այն բանից հետո, երբ Էրդողանը ՀԱՄԱՍ-ին ներկայացրեց ոչ թե որպես ահաբեկչական խմբավորում, այլ որպես իրենց հողի համար պայքարող «ազատարարներ» կամ «մոջահեդներ»:

Թուրքիան տեխնիկապես ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, և եթե նույնիսկ դա հեռու հեռանկար է թվում, Բրյուսելը կգերադասեր, որ Անկարան աջակցի, քան մրցակցի իր դիրքերի հետ:

«Այն, ինչ ասում է նախագահը, վատ է արտացոլվում այստեղ՝ Բրյուսելում։ Մենք միշտ ակնկալում ենք, որ Թուրքիան կմիանա մեզ արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է ԵՄ պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:

Էրդողանը՝ Պաղեստինի իրավունքների եռանդուն ջատագովը, խստացրեց իր քննադատությունը Գազայում քաղաքացիական անձանց մահվան հետ կապված՝ մեղադրելով Իսրայելին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ և հետ կանչելով Թել Ավիվից Թուրքիայի դեսպանին։

ԵՄ-ին միանալու չափանիշներին համապատասխանող թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր զեկույցում ԵՄ-ն նշում է, որ Թուրքիայի միակողմանի արտաքին քաղաքականությունը հակասում է դաշինքի առաջնահերթություններին: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Էրդողանի դիրքորոշումը Իսրայելի և Գազայի հատվածի նկատմամբ կարող է խաթարել նրա դիվանագիտական հարաբերությունները Արևմուտքի հետ մայիսին վերընտրվելուց հետո:

«Էրդողանի դիրքորոշումը Իսրայելի և Գազայի վերաբերյալ ավելացնում է լարվածությունը Թուրքիայի և Արևմուտքի միջև երկարատև խնդիրների, այդ թվում՝ ԵՄ-ի անդամակցության հետ կապված»,- ասել է Վերիսկ Մեյփքրոֆթ ռիսկերի վերլուծության ընկերության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավագ վերլուծաբան Համիշ Քինիրը:

Գազայի պատերազմը սրում է առանց այն էլ բարդ հարաբերությունները։

«Երբ պատերազմը սկսվեց Գազայում, մեզանից շատերը կարծում էին, որ Թուրքիան կարող է լինել ազնիվ միջնորդ և տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու գլխավոր դերակատարը»,- լրատվամիջոցին ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը:

«Եվրոպան պետք է համագործակցի Թուրքիայի հետ, բայց դա գնալով ավելի է դժվարանում»,- ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա:

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորն ասել է, որ Էրդողանի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն աննկատ չի մնացել։

«Եթե դուք ՀԱՄԱՍ-ը ներկայացնեք որպես ազատամարտիկների, մյուսները PKK-ին կտեսնեն որպես ազատամարտիկներ, և այդ ժամանակ խնդիր կլինի»,- նշել է պատգամավորը։

Էմմա Չոբանյան