Արդյոք ՀՀ-ն կարող էր կանխել Արցախի պաշտոնյաների կալանավորումը Բաքվում․ անպատասխան մնացող հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

44-օրյա պատերազմի մեկնարկի 3-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատանդառմամբ Բաքուն սկսեց Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց առևանգումն ու  կալանավորումները։ Օրերի տարբերությամբ Ստեփանակերտից և Հակարիի ապօրինի անցակետից պատանդառվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Վերջինը սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, որ ինքնակամ է որոշել մեկնել Շուշի և հանձնվել իշխանություններին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերեվարվել է նաև 8 քաղաքացիական անձ և զինվորական։ Ավելի վաղ, Բաքուն հայտարարել էր հետապնդվող անձանց ցանկի մասին, որում ավելի քան 200 հոգու անուն կա։ Նրանց թվում է Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները միայն մեկ անգամ են այցելել պատանդառված ԱՀ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այցի մանրամասներն այդպես էլ չեն հանրայնացվում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առևանգված պաշտոնյաների առողջության և պահման պայմանների մասին նախորդ շաբաթ տեղեկություններ ու լուսանկարներ է փոխանցել Հայաստանին, որոնք ստրասբուրգյան դատարանը ստացել է Ադրբեջանից։ Ի՞նչ տեղեկություններ են դրանք․ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը ևս զերծ մնաց մանրամասներից։

Տևական ժամանակ է՝ սոցիալական հարթակներում շրջանառվում է տեղեկություն, թե Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում խոշտանգել են և կյանքից զրկել։ Այդ մասին Factor TV-ին ահազանգել էր պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Արդյո՞ք ԱՀ պաշտոնյաները և մյուս 8 գերիները խոշտանգվել են կամ ունեն առողջական խնդիրներ, այս մասին հայկական կողմին դեռևս տեղեկություններ չեն տրամադրվում։ ՀՀ իշխող ուժը հայտարարում է՝ ամեն հնարավորն արվում է՝ գերեվարված և Բաքվում պահվող արցախցիների վերադարձի համար։

Արդյո՞ք Հայաստանն իսկապես բոլոր ջանքերը ներդրել է Արցախի պաշտոնյաներին անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ «Հանուն հանրապետություն» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը վստահեցնում է՝ Հայաստանը գործուն քայլեր կատարել է։

Արցախի ընդդիմադիր  «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը համոզված է՝ մի քանի տարբերակ եղել է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգ տեղաշարժ ապահելու համար։

Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ այս հարցում ենթադրությունների վրա է հիմնվում՝ միգուցե հնարավոր էր։

Առևանգումից առաջ Բեգլարյանը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց հետ կապի է դուրս եկել, քննարկել նաև Բաքվի կողմից գերեվարվելու սցենարը։ Factor TV-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ պատմեց՝ զերծ մնալով անուններ տալուց։

Ի վերջո, ինչո՞ւ Հարությունյանը և մյուսները ձերբակալվեցին, Արցախի նախկին ՄԻՊ-ը մի քանի տարբերակ է նշում, որոնցից գլխավորը՝ Արցախի «գլխատումն» է։

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական ու զինվորական 16 անձանց մասով Հայաստանը մինչ օրս դիմել է միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արդյո՞ք այլ ուղղություններով ևս քայլեր պետք է  անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը երկու օր առաջ Բաքվում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

Ամիսներ առաջ՝ մայիսի 28-ին Իլհամ Ալիևն արցախցիների նկատմամբ, այսպես ասած, համաներում կիրառելու մասին էր ակնարկում, ինչը ողջունել էր ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Կես տարի անց, սակայն, պաշտոնական Բաքուն դեռ լռում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան