ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացները

Լուրեր

07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

«Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավական և սոցիալական դրության, պետության կողմից տրամադրվող աջակցության, միջազգային հանրության աջակցության անհրաժեշտության և միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: Գրիգոր Մինասյանը նշել է, որ հոկտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը:

Գրիգոր Մինասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանն անցնող ամիս վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ավելի վաղ խորհրդարանն ընդունել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

Արդարադատության նախարարը ներկայացրել է նաև ընտրական համակարգի բարելավմանն ուղղված նախարարության աշխատանքները՝ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի մշակումները հիմնված են Վենետիկի հանձնաժողովի տրամադրած կարծիքի վրա։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումներին: Նախարարը կարևորել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունումը, որտեղ նախանշվել են 2023-2026 թթ. համար իրականացվելիք կարևորագույն նպատակները, ընդունվել է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ թե՛ երկու ռազմավարությունները, թե՛ կարևորագույն նախագծերը մշտապես քննարկվում են ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ:

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ միջազգային գործընկերներին են ներկայացվել նաև ԶԼՄ դաշտի կարգավորման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է ստեղծել անկախ մարմին՝ ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ, որտեղ պետությունը որևէ դերակատարում չի ունենալու: Այս ուղղությամբ ներկայումս շարունակվում են քննարկումները ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի և Դատական ու իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության հիման վրա մշակվել և շրջանառվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է հաղթահարել Հայաստանի Հանրապետության դեմ հարկադիր կատարման փուլին առնչվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խնդիրները և ոլորտային օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: ՄԻԵԴ վճիռներով արձանագրված վերոգրյալ խնդիրների հաղթահարումը, որպես առանձին ռազմավարական նպատակ է նախատեսված նաև Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2026 թթ. ազգային ռազմավարությամբ:

ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացները: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակվել և խորհրդարանին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի փաթեթը, որով հնարավորություն կտրվի դատավորներին բողոքարկել դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները: Անդրադառնալով դատական ոլորտի բարեփոխումներին՝ նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որն ապահովում է եռաստիճան դատական համակարգի կողմից հակակոռուպցիոն գործերի քննությունը: Դատավորների անկախության և սոցիալական երաշխիքներ ստեղծելու համար բարձրացել է 200-ից ավելի դատավորների՝ այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: