Բանտից՝ ԱԺ․ Ռոբերտ Քոչարյանի որդու ազատության գինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, 1,5 ամիս կալանքի տակ մնալուց հետո երեկ դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Նա հայտարարեց՝ սովորական կալանավորի կենցաղով է ապրել։

Լևոն Քոչարյանն ազատության մեջ է պատգամավորական մանդատի շնորհիվ։ Նա ընդգրկված էր 2021 թվականի արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում, սակայն խորհրդարան չէր անցել։ Մանդատը նրան բաժին հասավ ընտրություններից ավելի քան 2 տարի անց, երբ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքից 4 հոգի հրաժարվեց մանդատից։ Ինքը՝ Լևոն Քոչարյանը, հայտարարում է, թե անակնկալի է եկել, որ բանտում նստած՝ պատգամավոր է դարձել։

38-ամյա Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին իշխանափոխության պահանջով իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ։ Իրավապահները Քոչարյանին մեղադրում են չորս կարմիրբերետավորի ծեծի ենթարկելու համար։ Պաշտպանական թիմը, սակայն, հակադարձում է՝ նշելով, որ ոստիկաններն են ծառայողական մեքենայում բռնության ենթարկել Քոչարյանին։ Լրատվամիջոցներն արձանագրել էին, թե ինչպես են կարմիրբերետավորները հարվածում Լևոն Քոչարյանին։

Պատգամավորի կարգավիճակով բանտից դուրս եկած Լևոն Քոչարյանը երեկ ՔԿՀ-ի դիմաց անպատասխան թողեց լրագրողների՝ մանդատի շնորհիվ ազատության մեջ հայտնվելու, պատգամավորական գործունեություն ծավալելու և մանդատից հրաժարվելու վերաբերյալ հարցերը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատում է՝ ակնհայտ է, որ չորս հոգի մանդատից հրաժարվել է, որպեսզի Լևոն Քոչարյանը մանդատի զորությամբ ազատության մեջ հայտնվի։

«Հայաստան» խմբակցությունից Արմեն Չարչյանն է մանդատից հրաժարվել, իսկ վայր դրած մանդատը չեն վերցրել ընտրացուցակի հաջորդ թեկնածուներ Միհրան Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը։ Այս խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում ուղիղ հայտարարեց, որ նախորդ երեք թեկնածուները մանդատից հրաժարվել են հանուն Լևոն Քոչարյանի։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը մնալու է ազատության մեջ, քանի որ նրան կարող են կալանավորել, եթե գործով նոր հանգամանքեր ի հայտ գան։ Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին մեկնաբանել Factor TV-ի հարցադրումը՝ արդյո՞ք Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն այս սցենարը քիչ հավանական են համարում։

Լևոն Բարսեղյանը մտահոգիչ է համարում ժողովրդի կողմից տրված մանդատն ի նպաստ ժողովրդին չծառայեցնելը՝ արձանագրելով, որ սա նման առաջին դեպքը չէ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Քոչարյանների հնարամտությունն արդար է համարում․ ըստ նրա՝ խաղի կանոններն են պահանջում դիմել այդպիսի մեթոդների։

Իշխող ՔՊ խմբակցությունից Լուսինե Բադալյանը կարծում է՝ ընդդիմությունը նոր շոուների է պատրաստվում, կհետևեն, թե Լևոն Քոչարյանն ինչ գործունեություն կծավալի ԱԺ-ում, իսկ երեկ կատարվածի մասով կսպասեն ժողովրդի գնահատականին։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը գործարար է և ընտանիքի մյուս անդամների հետ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան