Ձեր իշխանության գալուց հետո բանակում վիճակն ավելի է վատացել. իրավապաշտպանը՝ ՔՊ պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Հայաստանը հենց հիմա շատ մեծ անվտանգային հարցերի առաջ է կանգնած՝ պատերազմի անընդհատ սպառնալիքը, պարտությունը, և հետո բանակի չվերականգնումը։ Չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են անում, մենք տեսանք, որ դրանք չեն արվում, քանի որ հուլիսին մեկ ամսվա ընթացքում 10 մահվան դեպք եղավ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ես շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվում բանակի ներսում, որովհետև մահվան դեպքերի ուսումնասիրություն ունենք, նաև լսում ենք վկայություններ, գիտենք՝ ինչ վիճակ է»,- ասաց նա։

Դիմելով ՔՊ-ական պատգամավորին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց. «Ձեր իշխանության գալուց հետո բանակում իրավիճակն անհամեմատ ավելի վատ է, քան նախկինում, հենց մահվան դեպքերի առումով»։

Մանրամասները՝ տեսանյութում։