Գազայի հատվածում ՄԱԿ-ի 48 օբյեկտ է վնասվել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Պաղեստինցի փախստականներին օգնություն ցուցաբերելու ՄՍԿ-ի Մերձավոր Արևելքում գրասենյակը (UNRWA) հայտնել է, որ կազմակերպության 48 օբյեկտները Գազայի հատվածում տարբեր վնասներ են ստացել պատերազմի սկսվելուց հետո։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Գազայի 1,5 միլիոն տեղահանված բնակիչներից գրեթե կեսը տեղավորվել էին կազմակերպության կողմից ղեկավարվող հաստատություններում:

«Հոկտեմբերի 12-ի դրությամբ՝ մոտ 160,000-ը գտնվում էր հյուսիսային շրջանում և Գազայի հատվածի 57 դպրոցներում, մինչ այն պահը, երբ Իսրայելի իշխանությունները տարհանման հրաման տվեցին: UNRWA-ն ի վիճակի չէ մուտք գործել այդ ապաստարաններ՝ ժամանակավոր տեղահանվածներին օգնություն կամ պաշտպանություն տրամադրելու համար, հետևաբար, տեղեկություններ չունի նրանց կարիքների և գտնվելու պայմանների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կազմակերպության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում UNRWA-ի հինգ աշխատակից է մահացել։ Հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհվել է 79 աշխատակից, վիրավորվել՝ առնվազն 24-ը։

«Ինչպես Գազայի բնակիչների մեծ մասը՝ մեր աշխատակիցները նույնպես կորցրել են հարազատներին, ընկերներին, հարևաններին և իրենց ընտանիքների հետ միասին տեղահանվել: Այնուամենայնիվ, նրանք շարունակում են անխոնջ աշխատել մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- հավելել են ՄԱԿ-ից: