Արտերկրից 4,2 մլրդ դրամ է փոխանցվել Հայաստան 2023-ին․ ՌԴ-ից կախումը մեծացել է

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերը ներառյալ Հայաստանում ֆիզիկական անձինք 4,2 միլիարդ դրամ փոխանցումներ են ստացել այլ երկրներից։ Ընդ որում՝ այդ գումարների մեծ մասը Հայաստան է փոխանցվել Ռուսաստանից։ Մասնավորապես, ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումները նույն ժամանակահատվածում կազմել են 3 միլիարդ դոլար, ինչը բոլոր փոխանցումների 70 տոկոսն է կազմել։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ամսական տվյալներով նույնպես Ռուսաստանն առաջատարն է եղել փոխանցումների հարցում։ Երկրորդ տեղում եղել են ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները, որոնք, սակայն, համեմատելի չեն Ռուսաստանից փոխանցումների հետ։ Երրորդ տեղը փոփոխական է․ տարվա ընթացքում այն զբաղեցրել են Շվեյցարիան, Գերմանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ամսական դինամիկան դիտարկելիս նկատվում է, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումներն առավելագույն ցուցանիշ գրանցել են փետրվարին՝ 714 միլիոն դոլար։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է հուլիսին՝ 377 միլիոն դոլար։

Այս դինամիկան փաստացի համահունչ է եղել Ռուսաստանից Հայաստան փոխանցումների տատանումների հետ։ Ռուսաստանից փոխանցումները նույնպես առավելագույն կետին հասել են փետրվարին, նվազագույն կետին՝ հուլիսին։

Գարիկ Հարությունյան