ԱԺԲ-ն՝ ԱԱԾ-ի օբյեկտիվում․ Բևեռը հերքում է իր կապը բացահայտված ահաբեկչական խմբի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հյուսիսային տերևաթափ»․ այս անվանումն է կրել նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը, որը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, մի խումբ անձանց կողմից պետք է իրականացվեր Հայաստանում։ Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության ու այլ շինություններ։

«Խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու համար, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, և ակտիվացնել դրանք ահաբեկչության նախորդ գիշերը։

Հրապարակված տեսանյութում տեղ են գտել նաև երկու գաղտնալսումների ձայնագրություններ։ Դրանցից մեկում խոսվում է անօդաչու թռչող սարքով գործողություն իրականացրելու, մյուսում՝ կոնկրետ գործողությունների պլանի մասին։

ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում ուշադրություն է գրավում մի կադր, որտեղ նոթատետր է՝ անելիքների ցանկով։ Ցանկում նշում կա՝ «ԱԺԲ ակտիվիստներ գիշերային ժամերին»։ Թե ինչ է սա նշանակում, ԱԱԾ-ի տեսանյութում չի խոսվում։ ԱԺԲ-ն, սակայն, կտրականապես հերքում է իրենց մասնակցությունը նմանօրինակ որևէ գործընթացի։

Արդյո՞ք դիտավորության հետևանք է առգրավված նյութերում ԱԺԲ-ի մասին հիշատակումը․ խորհրդի անդամ Արա Պապյանը երկմտում է՝ մեջբերելով սոցիալական ցանցերում քաղաքագետների գրառումները։

Երեկվա տեսանյութի տարածումից հետո սոցցանցերում ոմանք համեմատություններ սկսեցին տանել 2016 թվականի հուլիսյան դեպքերի հետ, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ՊՊԾ գունդը։ Արդյո՞ք Բևեռը կփորձի այդ տարբերակով իշխանափոխություն իրականացնել, Պապյանը բացառում է։

Սեպտեմբերի վերջին ԱԱԾ-ն նմանօրինակ մեկ այլ բացահայտման մասին էր հայտարարել՝ հայտնելով՝ մի խումբ անձինք ծրագրել են իշխանության յուրացմանը հասնել ընդհուպ կառավարության ղեկավարին և անդամներին կյանքից զրկելու միջոցով։ Այս գործով այս պահին կալանավորված է Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Արդյո՞ք այս գործերը միմյանց հետ առնչություն ունեն, կառույցը չի մանրամասնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան