Սնունդն էժանացել է, խմիչքն ու ծխախոտը՝ թանկացել․ Վիճկոմիտեի նոր տվյալները գների մասին

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մեկ տարվա ընթացքում սնունդը Հայաստանում էժանացել է 3 տոկոսով։ Սա միջին ցուցանիշ է տարբեր սննդատեսակների համար։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Կոմիտեն համեմատել է այս տարվա հոկտեմբերի գները նախորդ տարվա հոկտեմբերի հետ։

Այդ ընթացքում սննդի էժանացմանը զուգահեռ՝ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 8,5 տոկոսով։ Ապրանքային խմբերի մեջ սա ամենաբարձր թանկացում ունեցող խումբն է։ Առանձին վերցրած՝ օղին թանկացել է 8 տոկոսով, գինին՝ 2,5 տոկոսով, գարեջուրը՝ 3,2 տոկոսով։ Իսկ ծխախտոը թանկացել է 11,3 տոկոսով։ Մյուս ապրանքային խմբերում թանկացումը եղել է մինչև 4 տոկոս, իսկ կապի ոլորտում չնչին՝ 0,5 տոկոս էժանացում է եղել։

Վիճակագրական կոմիտեն նաև որոշ կոնկրետ ապրանքների գների փոփոխություններ է ներկայացրել։ Այստեղ կան և՛ թանկացման, և՛ էժանացման դեպքեր։ Մասնավորապես, ալյուրի գինը նվազել է 19,1 տոկոսով, խոզի մսի գինն ընկել է 13,2 տոկոսով, ոչխարի մսինը՝ 2,6 տոկոսով, իսկ տավարի մսի գինն աճել է 1,8 տոկոսով, ձվի գինն աճել է 13,3%-ով։ Մրգի ու բանջարեղենի դեպքում գների փոփոխությունները շատ տարբեր են և ներկայացված են գրաֆիկում։

Գարիկ Հարությունյան