Իսրայելը դադարել է ՌԴ-ին նախազգուշացնել Սիրիայում թիրախներին հարձակումների մասին

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Իսրայելական զինվորականները վերջերս, հակառակ հաստատված պրակտիկայի, մի շարք դեպքերում չեն զգուշացրել Ռուսաստանին Սիրիայում թիրախների վրա հարձակումներից առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Ինտերֆաքսը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը չի զգուշացրել Ռուսաստանին այս շաբաթվա սկզբին Դարայում գտնվող ռազմաբազային իր օդուժի հարվածից առաջ։ Նա նաև չի նախազգուշացնել Մոսկվային անցյալ շաբաթ երկրի հարավում գտնվող սիրիական խոշորագույն բազայի վրա հարվածի մասին, որտեղ, ենթադրաբար, սիրիական ուժերի կողքին տեղակայված են եղել իրանցի սպաներ և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման անդամներ:

Իսրայելի ռազմաօդային ուժերն այնուհետ հարձակվել են զենքի պահեստի և ռադարների վրա:

ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի մեկնարկից առաջ իսրայելական կողմը համակարգված կերպով զգուշացնում էր Մոսկվային հարձակումների մասին, որպեսզի կանխեն ռուսական ուժերի պատահաբար հայտնվելը Սիրիայում իսրայելական հարվածների տակ։

Իսրայելն արդեն մի քանի տարի է՝ պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Սիրիայում։ Այդ հարվածների թիրախները, որպես կանոն, իրանցի ռազմական խորհրդատուներն են և Դամասկոսին օգնող «Հըզբոլլահ» խմբավորման կողմից վերահսկվող օբյեկտները:

Էմմա Չոբանյան