ԱՄՆ-ի ուժերն Իրաքում և Սիրիայում 13 օրվա ընթացքում 23 անգամ հարձակման են ենթարկվել․ Պենտագոն

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պարզել է, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերն Իրաքում ու Սիրիայում այս ամիս 23 անգամ ենթարկվել են հարձակման՝ ներառելով անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներ, գրում է Gercek news-ը։

Հարձակումները նպաստում են տարածաշրջանում առանց այն էլ անկայուն իրավիճակի սրմանը, որն է՛լ ավելի է սրվում Իսրայել-Պաղեստին շարունակվող հակամարտությամբ:

Հարձակումների հանկարծակի աճը Վաշինգտոնը վերագրում է Իրանի կողմից աջակցություն վայելող ուժերին: Անցյալ շաբաթ ամերիկյան կործանիչներն ավիահարվածներ էին հասցրել Սիրիայում՝ թիրախավորելով այն վայրերը, որոնք, ենթադրաբար, կապված են Թեհրանի հետ։

Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ հոկտեմբերի 17-ից 30-ը Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերը ենթարկվել են հարձակման առնվազն 14 անգամ, իսկ Սիրիայում՝ 9 անգամ։ Նա մանրամասնել է, որ  հարձակումների մեծ մասը կապված է եղել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հետ, սակայն շատերը խափանվել են տեղում տեղադրված ամուր պաշտպանական համակարգերի պատճառով՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նախատեսված թիրախներին:

Վերջին օրերին Սիրիայում ևս երեք հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի դեմ։ Իրաքում էլ մի խմբավորում, որն իրեն անվանում է «Իրաքի իսլամական դիմադրության խումբ», ստանձնել է ամերիկյան բազաների վրա հարձակումների պատասխանատվությունը:

Էմմա Չոբանյան