Գազայում ցամաքային մարտերը շարունակվում են․ Իսրայելի պաշտպանության բանակը «քայլ առ քայլ» առաջ է շարժվում

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև անցյալ գիշերվանից փոխհրաձգություններ են տեղի ունենում, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:

Պիտեր Լերների խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը համակարգված կերպով ոչնչացնում է գրոհայիններին՝ «քայլ առ քայլ, հարված առ հարված»։ Նա հավելել է, որ պլանը ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի մեջ մտնելն ու նրանց ենթակառուցվածքները ոչնչացնելն է:

Լերները նաև մեղադրել է խմբավորմանը մզկիթներից և բնակելի շենքերից կրակելու համար։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Ալ-Քասամ բրիգադների» ներկայացուցիչները հայտարարել էին, որ Գազայի հյուսիսում հակատանկային հրթիռներով դարանակալել են իսրայելական երեք մարտական մեքենաներ, ինչպես նաև ականանետային կրակ են բացել իսրայելցի զինվորների ուղղությամբ Քերեմ սահմանային անցակետի հարավային մասում: