«Խամաճիկ երկիրը չի կարող Ադրբեջանին հրամայել»․ Բաքվի թիրախում հիմա էլ Կանադան է

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի՝ հոկտեմբերի 25-27–ը Հայաստան կատարած այցին ու նրա հայտարարություններին ուշադրությամբ հետևում էին Բաքվում։

Հիշեցնենք, որ Մելանի Ժոլին Երևանում բացել է Հարավային Կովկասում առաջին դեսպանատունը, այցելել Ջերմուկ՝ դիտարկելու Ադրբեջանի կողմից ՀՀ-ի օկուպացրած տարածքները, հանդիպել Արցախից բռնի տեղահանվածներին, եղել ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում ու հայտնել, որ Կանադան առաջիկայում երկու դիտորդ է ուղարկելու Հայաստան։ Բացի այդ, Կանադայի ԱԳ նախարարը խոսել է Բաքվի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին։

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կհարգվի, մեզ համար դա հաստատապես մի հարց է, որին հետևելու ենք»,- նշել է Մելանի Ժոլին։

Բաքուն նյարդային է արձագանքել կանադացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններին։

«Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն նաև Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ արել հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։

Այս ամենին հաջորդել է նաև ադրբեջանական քարոզչամեքենայի արշավը Կանադայի դեմ։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մագերամովը հայտարարել է, թե «Կանադան, որպես պետություն, հիմնված է հանցավոր գործունեության, տեղի բնիկ ժողովրդի ցեղասպանության վրա»։

«Կանադան հիմնադրվել է աբորիգեն ժողովուրդների ցեղասպանության արդյունքում։ Այլ կերպ ասած՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան և Հայաստանը, որոնք հիմնովին ներգրավված են հանցագործության մեջ, կեղծավոր կերպով հայտարարություններ են անում խաղաղության և մարդկության մասին»,- ասել է պատագամավորը։

Ադրբեջանական Day.az-ն էլ «Խամաճիկ երկիրը չի կարող Ադրբեջանին հրամայել. Կանադայի ԱԳՆ ղեկավարը հիստերիայի մեջ է» վերտառությամբ հոդվածում նշում է, թե «հայամետ երկրների թվում ավելացում կա՝ ի դեմս Կանադայի, որի ԱԳՆ-ն վերջին շրջանում հակաադրբեջանական հայտարարություններ է անում և դարձել է Հայաստանի հերթական պաշտպանը»։

«Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Հայաստան կատարած այցի ժամանակ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին և նույնիսկ սպառնացել Բաքվին պատժամիջոցներով։ Քանի որ Կանադան իր ստեղծման օրվանից եղել է խամաճիկ պետություն՝ առանց անկախ արտաքին քաղաքականության, Ժոլին հիստերիայով և Ադրբեջանին որոշակի պատժամիջոցներով սպառնալով՝ միայն ապացուցում է, որ իր առաքելությունն է անվերապահորեն կատարել որոշ դերակատարների հրահանգները, օրինակ՝ Վաշինգտոնի։ Տեղի աբորիգեն ժողովուրդների ցեղասպանության արդյունքում ստեղծված Կանադան վերջին երկիրն է, որը կարող է մեղադրել այլ երկրներին անհանդուրժողականության մեջ։ Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալն իրականում ԱՄՆ-ի գործողություն է՝ իր վասալին այս առաքելությունում տեղավորելու համար։ ԱՄՆ-ն ինքը չի միանում ԵՄ դիտոորդական առաքելությանը, բայց ցանկանում է վերահսկել գործընթացներն իր զինվորի միջոցով»,- ասվում է հոդվածում։

«Ո՞վ է Կանադային շղթայից բաց թողել Բաքվի վրա», «Ժոլիի հակաադրբեջանական հիստերիան, խամաճիկ պետության նախարարի ցնցումը», «Ադրբեջանն ի վիճակի է պատժամիջոցներ կիրառել Կանադայի դեմ» և նման վերնագրերով տարբեր հրապարակումներ են արվել ադրբեջանական մի շարք այլ լրատվամիջոցներում։

Էմմա Չոբանյան