ՌԴ-ում Telegram-ի զանգվածային խափանում է տեղի ունեցել Դաղստանում հակահրեական անկարգություններից հետո

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Դաղստանում հակահրեական անկարգություններից հետո Ռուսաստանի մի քանի շրջանների բնակիչներ, հիմնականում՝ հարավային շրջաններից, սկսել են բողոքել Telegram-ի աշխատանքի խափանումներից։ Այս մասին են վկայում «Failure Detector» և DownRadar ծառայությունների տվյալները, գրում է Մեդուզան։

Crash Detector-ի տվյալներով՝ բոլոր բողոքների 84%-ում նշվում է, որ Telegram-ը չի աշխատում, 10%-ը հայտնել է հավելվածի հետ կապված խնդիրների, ևս 6%-ը՝ հաղորդագրություններ ստանալու դժվարությունների մասին։

DownRadar-ն էլ նշում է, որ խափանումների մասին ամենաշատ հաղորդումները ստացվել են Կրասնոդարի երկրամասից, Ստավրոպոլի, Ռոստովի, Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերից: Մեսենջերի խափանման վերաբերյալ բողոքներ կան նաև Մոսկվայում, ինչպես նաև Չեչնիայից, Հյուսիսային Օսիայից, Կաբարդինո-Բալկարիայից և Ադիգեայից։

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Դաղստանում հակահրեական անկարգություններ են տեղի ունեցել։ Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը դրանք կապել է Ռուսաստանի «հակառակորդների»՝ տելեգրամյան ալիքների միջոցով «իրավիճակը ապակայունացնելու» փորձերի հետ։

Նա, մասնավորապես, հիշատակել է «Դաղստանի առավոտը» ալիքը, որը կապված է Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի հետ։ Ըստ Մելիքովի՝ ռուսական իշխանությունները ստացել են «բացարձակ հավաստի տեղեկատվություն, որ ալիքը կառավարվում և կարգավորվում է Ուկրաինայի տարածքից՝ դավաճանների, բենդերականների կողմից»: