Պուտինը Մախաչկալայում անկարգությունների պատճառով այսօր խորհրդակցություն է անցկացնելու

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դաղստանում՝ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ խորհրդակցություն է անցկացնելու վարչապետ Միխայիլ Միշուստինի, անվտանգության ուժերի ղեկավարների և խորհրդարանի պալատների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Պուտինը նախատեսում է այսօր ժամը 19։00-ին մեծ խորհրդակցություն անցկացնել ու քննարկել Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ռուսական հասարակությունը պառակտելու համար: Մանրամասն խոսակցություն է կայանալու»,- ասել է նա լրագրողներին:

Պեսկովի խոսքով՝ խորհրդակցությանը մասնակցելու են Միշուստինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԱԴԾ-ի, Ռոսգվարդիայի, Արտաքին հետախուզության ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն, Ալեքսանդր Բորտնիկովը, Վիկտոր Զոլոտովը, Սերգեյ Նարիշկինը և Ալեքսանդր Բաստրիկինը, ինչպես նաև ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ հանդիպմանը Պուտինի ելույթը հրապարակային է լինելու, որից հետո նախատեսվում է քննարկումը շարունակել փակ դռների հետևում։

Պեսկովին հարցրել են նաև, թե ինչպես է Կրեմլը գնահատում Դաղստանի իշխանությունների գործողությունները՝ կապված հանգստյան օրերին ստեղծված իրավիճակի հետ։ Ի պատասխան՝ նա առաջարկել է սպասել պետության ղեկավարի հետ հանդիպմանը։ Պեսկովը նման կերպ է պատասխանել նաև հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու Դաղստանում անկարգությունների մասնակիցների նկատմամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Մախաչկալայի օդանավակայանում Թել Ավիվ-Մախաչկալա չվերթի ժամանումից առաջ։ Պաղեստինյան դրոշներով և ցուցապաստառներով անձինք փորձել են ուժով ներթափանցել ինքնաթիռ, այնուհետև սկսել են ստուգել մեքենաները, որոնք դուրս են եկել օդանավակայանից՝ փնտրելով Իսրայելից փախստականների, ինչից հետո ցուցարարները ներխուժել են թռիչքուղի։

Անկարգությունների արդյունքում տուժել է ավելի քան 20 մարդ։ Իրավապահները հայտնաբերել են անկարգությունների ավելի քան 150  մասնակցի, նրանցից 60-ը ձերբակալվել է։

Էմմա Չոբանյան