Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինային

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Այն ներառել է էլեկտրական սարքավորումներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգնությունն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից։

Նշվում է, որ Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության կողմից մատակարարվող մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 555 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր։ Բեռները, որոնք տեղափոխվում են 14 բեռնատարների շարասյունով, ուղարկվում են՝ աջակցելու Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով տուժած շրջաններում էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման վերականգնման համար։ Մարդասիրական օգնությունը հավաքագրվել է Ուկրաինայից ստացված դիմումների հիման վրա՝ ընդհանուր 7,6 մլն դոլարի չափով։ Բեռի հաջորդ մասն ուղարկվելու է մոտ ապագայում։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը գերազանցում է 33 միլիոն դոլարը։

2022-2023 թվականներին Կիևն Ադրբեջանից ստացել է 10 բեռնատար մարդասիրական օգնություն էներգետիկ ոլորտի համար, որոնք ներառել են 50 պահեստային էլեկտրակայան և 45 էլեկտրաէներգետիկ տրանսֆորմատոր։

Հավելենք, որ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի Էներգետիկայի նախարարությանը 7,6 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Էմմա Չոբանյան