Եգիպտոսում ավարտվել է աշխարհի 8-12 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտվել է աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մինչև 12 տարեկան պատանիների խմբում Վաչե Քոչարյանը և Արման Հարությունյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 8-րդ և 9-րդ հորիզոնականները: Այս խմբում մասնակցել է նաև Բենիամին Գասպարյանը, ով վաստակել է 5.5 միավոր: Նշենք, որ Արմանը իր վարկանիշը բարելավել է 151 կետով, Բենիամինը՝ 100 կետով:

«Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ 86 կետով բարելավելով իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Մովսես Միլիտոնյանը, ով վաստակել է 6 միավոր: Մովսեսը իր վարկանիշը բարելավել է 52 կետով:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը վաստակել է 6.5 միավոր և 150 կետով բարելավել է իր վարկանիշը: Այս խմբում մասնակցել է նաև Արմեն Վարդանյանը, ով վաստակել է 6 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Անի Նահապետյանը վաստակել է 5.5 միավոր:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակել է 5.5 միավոր: Այս խմբում մասնակցել է նաև Անգելինա Ասատրյանը, ով վաստակել է 5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 6 միավոր»,- ասված է հաղորդագրության մեջ: