Ինչպես է վրաերթի ենթարկվել 20-ամյա աղջիկը․ պարեկներն աչք են փակում օրինախախտ հետիոտների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց երեկ երեկոյան կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկու տարբեր մեքենաներ իրար հետևից հարվածել էին աղջկան, որը փորձել էր հատել փողոցն անթույլատրելի հատվածով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Կրկնակի վրաերթի հանգամանքները պարզվում են` հայտնում են Քննչական կոմիտեից։

Ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ մահվան ելքով վրաերթերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միայն այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում և մարզերում արձանագրվել է 702 վրաերթ, որոնցից 53-ը՝ մահվան ելքով։ Ըստ ճանապարհային ոստիկանության՝ մահվան ելքով վրաերթերը հիմնականում հետիոտնի՝ փողոցը չթույլատրված հատվածով անցնելու հետևանք են:

Երեկվա վրաերթի վայրում ու հարակից տարածքում մեր փոքրիկ հարցախույզի մասնակիցներն ասում են՝ հաճախ են ականատես լինում, թե ինչպես են մարդիկ փողոցն անցնում չթույլատրված հատվածով, որովհետև կա՛մ շտապում են, կա՛մ դժվարանում են վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից օգտվել։

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու համար գործող օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, նախկինում Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, սակայն, ասում է՝ այլ կլիներ վրաերթերի թիվը, եթե հետիոտները սխալ տեղով անցնելու համար պատշաճ վարչական պատասխանատվության ենթարկվեին։

Իոաննիսյանի խոսքով՝ երբ պարեկային ծառայությունը նոր էր ներդրվել, ծառայողները վարչարարություն իրականացնում էին, ամիսներ անց, սակայն, նրանք անտարբեր դարձան, քանի որ համակարգում սկսեց խրախուսվել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար ծառայությունը։

Պարեկային ծառայողները 2023 թվականի 9 ամիսների ընթացքում քանի՞ օրինախախտ հետիոտնի են տուգանել փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար․ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան