ԱՄՆ դեսպանությունը միանում է ՀՀ ԿԳՆ-ին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ խորացնելու անգլերենի ուսուցումը ՀՀ մարզերում

Լուրեր

07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Բոլորը

              Անգլերենը դռներ է բացում: Տիրապետելով անգլերենին՝ կարող ես ուսանել ԱՄՆ-ում, օգտվել ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից, խոսել հնարավոր պատվիրատուների հետ, ծանոթանալ տարբեր լրատվամիջոցների լրահոսներին և ընդլայնել քո մտահորիզոնը: Սա է պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեկտեղել է ջանքերը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ Հայաստանի մարզերում անգլերենի խորացված ուսուցման կազմակերպման հարցում:

            Հուլիսի 25-ին՝ չորեքշաբթի օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաձայնագիր ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի հետ, որի  համաձայն ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման  Access միկրոկրթակթոշակային ծրագրով   կկազմակերպվեն 2 տարի տևողությամբ անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ:

            Այս թարմացված նախաձեռնությամբ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում: 
            «Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ Դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և Նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին: Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն իրենց կյանքի բարելավման, համայնքների հզորացման և երկրի զարգացմանը: Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարևորություն ունի», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

            «Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը և զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը: Կարևորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը և անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը: Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար», – ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

            Համաձայնագրով ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000  ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.: Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր կազմակերպության՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլի իրականացրած աշխատանքների արդյունքում այս ծրագրով կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցականներ:

            «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ: Այս առումով անգլերենի ուսուցումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է կազմում  և այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում: Ուրախություն ու գոհունակություն ենք ապրում, երբ տեսնում ենք մեր սաների վստահությունն ու առավել պայծառ ապագա կերտելու վճռականությունը, որ նրանց է փոխանցվում անգլերենի՝  հնարավորություններ բացող այս լեզվի իմացության հետ մեկտեղ», – ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը:

            ԱՄՆ դեսպանությանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաև Access ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ, ովքեր կարևորելով այս ծրագիրը փաստեցին, որ այն ոչ միայն օգնել կատարելագործել իրենց անգլերենի իմացությունը, այլ նաև թույլ է տվել նախաձեռնել համայնքի կատարելագործման նախագծեր՝ շնորհիվ ձեռք բերած վստահության ու առաջնորդման հմտությունների: