ՊԵԿ-ում քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ նախագահը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների համատեքստում, կարևորել է գործընթացում տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշման նախագծով արդեն իսկ ստեղծվել է հնարավորություն Հայաստանում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար։

Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախևառաջ ժամանակի և ծախսերի խնայողություն է մաքսային գործառնությունների իրականացման գործընթացում: Բարեփոխումների արդյունքում ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով մաքսային մարմնի հետ շփումները կհասցվեն նվազագույնի, տնտեսվարողները կսպասարկվեն արտահերթ և կընձեռնվի սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման, այնուհետև հայտարարագրերի ձևակերպման հնարավորություն»։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչներին և պահանջներին:

Լիազորված տնտեսական օպերատորի առաջին և երկրորդ տիպի վկայականներ միաժամանակ ունեցող տնտեսվարողների համար, մաքսային գործառնությունների մի շարք պարզեցումներին զուգահեռ, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է որոշակի այլ հնարավորություն ևս սահմանել, մասնավորապես, մաքսային հսկողության գոտիներում տրամադրել մշտական տեղակայման վայր, ՊԵԿ ուսումնական կենտրոնի տրամադրած հավաստագրի առկայության դեպքում մաքսային ներկայացուցչի ծառայության մատուցում և այլն: Ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանի, առաջին և երկրորդ կամ երրորդ տիպի հավաստագրերի առկայության դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կստանան մաքսային գործառնություններին առնչվող համալիր ծառայությունների մատուցման հնարավորություն՝ մաքսային հսկողության գոտիներում:

Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Տնտեսվարողները լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ձեռքբերելու, սահմանված արտոնությունների և իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցերն առաջարկվել է քննարկել հետադարձ կապի միջոցով: