Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության հարցը Ֆրանսիայի հետ քննարկման հիմնական թեման է. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի այցը մեր երկիր, ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շատ լայն շրջանակ կա, որն ընդգրկում է թե՛ ժամանակակից արվեստի, թե՛ մշակութային ժառանգության պահպանության ոլորտները: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է, խնդիրը հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության վտանգման առումով։

«Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության հարցը Ֆրանսիայի մեր գործընկերների հետ քննարկումների հիմնական թեման է։ Փորձելու ենք գտնել միջազգային գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն բարձրացնել իրազեկվածությունը և պաշտպանվածությունը: Այս օրերի ամենակարևոր խնդիրներից է՝ վստահ լինել, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները Լեռնային Ղարաբաղում ապահովված են, բայց, ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, քանի որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում Լեռնային Ղարաբաղ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ հայկական բնակչության բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է: ԼՂ-ից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով տեսնում ենք, որ վտանգված է նաև ոչ նյութական ժառանգության պահպանության հարցը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև ALIPH ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

Մշակույթը կարող է հանդիսանալ «Խաղաղության խաչմերուկ»

Ժաննա Անդրեասյանն ասուլիսում անդրադարձել է նաև կինոարտադրության ոլորտում իրականացված համատեղ աշխատանքներին, մասնավորապես նշելով, որ վերջին տարիներին ստեղծվել են 12-ից ավելի համատեղ ֆիլմեր, հաստատվել են և մեկնարկել 5-6 նախագծեր, ևս 4-ը ներկայում մրցութային փուլում են: Առաջիկայում Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության փաստաթուղթ կստորագրվի, որը, նախարարի գնահատմամբ, նոր հեռանկարներ կբացի և կխթանի ոլորտի զարգացումը: Բացմաթիվ ծրագրեր կան, որոնք վերաբերում են համատեղ ցուցադրություններին, համերգներին, նախագծերին:

«Մշակույթը հաղորդակցության հեշտացման հարթակ պետք է հանդիսանա: Կառավարությունը, ինչպես գիտեք, մեր տարածաշրջանը հռչակել է որպես «Խաղաղության խաչմերուկ» դիտարկելու անհրաժեշտությունը և հնարավորությունը: Կարծում եմ՝ մշակույթի ներուժը կարող է օգտագործվել նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, քանի որ մշակույթը մարդկանց միավորելու ճանապարհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է»․ Ֆրանսիայի նախարար

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում մշակույթը կարևոր տեղ է գրավում. «Շատ ուրախ եմ այսօր պատվիրակությամբ այստեղ գտնվելու համար: Պատվիրակության կազմում կան պառլամենտի ներկայացուցիչներ, այստեղ է նաև պարոն Ժորժ Քեփենեկյանը, որը Լիոնի նախկին քաղաքապետն է: Լիոնն ինձ շատ հոգեհարազատ քաղաք է. ես Լիբանանից այնտեղ եմ տեղափոխվել ու ապրել երկար տարիներ: Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին խոսելիս անմիջապես մտածում ենք մշակույթի, արվեստի, երաժշտության, գործընկերային և երկու երկրների հարաբերություններում առկա ուժի մասին: Այս դժվարին պահին հույժ կարևոր է ասել, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին է: Ձեր կողքին է ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և այլ ոլորտներում սատարման առումով»:

Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ Ֆրանսիան տարբեր երկրների հետ բազմաթիվ մշակութային համագործակցության ծարգրեր է իրականացնում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունն առաձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ առկա է նաև հոգևոր և զգացմունքային կապը:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը նշել է նաև, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրամիությունը կշարունակեն աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս դժվարին պահին:

Խոսելով մշակութային համագործակցության շարունակականության մասին՝ վերջինս նշել է, որ նախատեսվում է նոր ծրագիր Գառնու հեթանոսական տաճարի և Նիմ քաղաքի հռչակավոր Մեզոմ Կարրե տաճարի համագործակցության ուղղությամբ։

«Համատեղ համագործակցությունը կնպաստի, որ Գառնու Տաճարն ապագայում ևս կարողանանք ընդգրկել ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցանկում»,- ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը:

Ռիմա Աբդուլ Մալակը խոսել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ փոխգործակցության նոր ծրագրեր ունենալու մասին. «Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման հարցում, ինչպես նաև կիրականացնենք մշակութային ոլորտում բազմաթիվ մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրեր: Եվս մեկ համագործակցություն է նախանշվում հայկական և ֆրանսիական կինոկենտրոնների միջև։ Այցի շրջանակում տարբեր գաղափարներ են առաջացել, որոնք վերաբերում են երաժշտության, մշակույթի ոլորտներին ևս»,- ասել է նա:

«Հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության համար 2024 թ. կարևոր տարի է. համատեղ նշելու երկու հարյուրամյակներ ունենք՝ Շառլ Ազնավուրինն ու Սերգեյ Փարաջանովինը: Սա շատ լավ առիթ է, որ մենք կարողանանք թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում մեծարել այս երկու կարևորագույն անձանց, որոնք իրենց լուման են ներդրել ոչ միայն հայ և ֆրանսիական մշակույթներում, այլև մեծ արժեք ունեն համաշխարհային մշակույթի մեջ: 2024 թվականը կնշանավորվի նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով: Մենք հիշում ենք, թե 2018 թվականին այն որքան լավ անցկացվեց Հայաստանում: Գիտեմ, որ Հայաստանում շատ մարդիկ ցանկանում են ֆրանսերեն ուսումնասիրել, և մենք անպայման դրան կնպաստենք», – նշել է Ռիմա Աբդուլ Մալակը:

Ֆրանսիայի պանթեոն կտեղափոխվի Միսաք Մանուշյանի աճյունը

Անդրադառնալով հաջորդ կարևոր իրադարձությանը՝ Ռիմա Աբդուլ Մալակն ասել է, որ փետրվարի 21-ին Ֆրանսիայի պանթեոն կտեղափոխվի Միսաք Մանուշյանի աճյունը. «Նա առաջին օտարազգին է, որի աճյունը կամփոփվի պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված: Դա իսկապես աննախադեպ իրադարձություն է: Ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է, նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»:

Ամփոփելով խոսքը՝ վերջինս նշել է, որ համատեղ բազում ծրագրեր կան, որոնք պատմականորեն արդիական են և միտված են ապագայում ծառայելու երկու երկրների երիտասարդություններին:

Քննարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված մշակութային գործիչների աջակցության հարցը

Լրագրողների կողմից հարց է ուղղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մշակույթի և արվեստի գործիչների աջակցմանն ուղղված ծրագրերի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնավորապես ասել է. «Առանձին քննարկում ենք նրանց մասնագիտական աշխատանքի հնարավորությունները ՀՀ հաստատություններում: Արդեն բազմաթիվ համերգների նախաձեռնություններ կան. մենք ամեն կերպ խրախուսելու ենք և փորձելու ենք ապահովել այստեղ գտնվող մշակութային գործիչների նաև մասնագիտական աշխատանքի հնարավորությունները»: