Սեռական բռնության ենթարկված տղա և սկանդալներով հայտնի նոր տնօրեն․ «Զատիկ»-ում կրքերը չեն հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր դիտորդական խմբի հերթական չհայտարարված այցն էր «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Կենտրոնի աշխատակիցները նախ փորձեցին խոչընդոտել՝ պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ։ Ավելի ուշ դիտորդները, ի վերջո, մուտք գործեցին կենտրոն։

Այցի առիթն օրեր առաջ «Զատիկ» աջակցության կենտրոնում անչափահաս տղայի նկատմամբ կենտրոնի մի քանի սաների կողմից գրանցված սեռական բռնության դեպքն էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության առերևույթ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, մեկ անչափահաս կալանավորվել է։ Կենտրոնում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը նմանօրինակ դեպքերի մասին նախկինում էլ բարձրաձայնել էր։

Մեր նկարահանման ընթացքում կենտրոնի տարածքում հավաքվածները, տեսախցիկը տեսնելով, սկսեցին դժգոհել, թե կենտրոնի որոշ սաներ սանձարձակ են և բռնության են ենթարկում անգամ կենտրոնի աշխատակիցներին։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ դժգոհողների շարքում է նաև կենտրոնի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հրապարակային խոսել։

Մինչ մասնագետները խոսում են կենտրոնում հաստատված անառողջ բարքերից` տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որի կենսագրությունը, մեղմ ասած, շատ հարթ չէ։ Տնօրենի նորանշանակ պաշտոնակատարն Անգին Արշակյանն է, որը հանրությանը հայտնի դարձավ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ նշանակվել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն։ Արշակյանը հրահանգել էր քոլեջի պատից հեռացնել քառօրյա և 44-օրյա պատերազմում քոլեջի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակը։

Իրավիճակն ավելի էր սրվել, երբ Արշակյանը, առանց որևէ բացատրության, աշխատանքից ազատել էր քոլեջի երկու աշխատակցի։ Դրան հաջորդել էին դասախոսական կազմի բողոքի ակցիաները ԿԳՄՍՆ-ի և Կառավարության շենքերի մոտ՝ կոռուպցիոն դեպքեր մատնանշելով։ Ի վերջո, իրավիճակն այնքան էր թեժացել, որ Արշակյանը ձեռնամարտի էր անցել։

Անգին Արշակյանն իր հերթին հակադարձել էր դասախոսական կազմին՝ հայտարարելով, թե մինչ իր ընտրվելը քոլեջում ընդունելության քննությունները եղել են կոռուպցիոն դրսևորումներով, ինքը փորձում է պայքարել դրանց դեմ, դրա համար մի ամբողջ կոլեկտիվ իր դեմ է դուրս եկել։

Ի վերջո, կողմերից երկուսն էլ հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին։ Այսօր Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, սակայն որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Փաստացի, նման անցյալով անձն այսօր խոցելի խմբում գտնվող երեխաների աջակցության կենտրոնում զբաղեցնում է տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք հասկանալ, թե ինչ սկզբունքով և ինչպես է ընտրվել խնամքի կենտրոնի տնօրենը։ Գերատեսչության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն առանց մանրամասների նշեց, որ Անգին Արշակյանի նշանակման համար հիմք է ընդունվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը և ազատելը։

Factor TV-ն հեռախոսով կապ հաստատեց Արշակյանի հետ, սակայն նա նշեց, որ տեղը հարմար չէ և չի կարող խոսել։ Եվ մինչ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարը չի խոսում «Զատիկ»-ում արդեն տևական ժամանակ կուտակված խնդիրներից՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրում է, որ դրանք մնում են արդիական։

Ուշագրավ է, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնն անցնող մեկ տարվա ընթացքում արդեն երեք տնօրեն է փոխել։ Թե ո՞րն է պատճառը, արդյո՞ք իրենք չեն հարմարվում պաշտոնին, թե՞ պաշտոնը չեն կարողանում հարմարեցնել իրենց, դժվար է ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան