Ալիևը հայտարարել է, թե Եվրոպային «ավելի, քան երբևէ անհրաժեշտ է ադրբեջանական գազը»

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները թույլ կտան Ադրբեջանին խնայել մեծ քանակությամբ բնական գազ, որը ներկայում օգտագործում են էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 230 ՄՎտ հզորությամբ Գարադաղի արևային էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս ներդրումը թույլ կտա մեզ խնայել մեծ քանակությամբ բնական գազ, որը մենք ներկայում օգտագործում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Իսկ սա մի քանի միլիարդ խորանարդ մետր է, որը կտնտեսվի արտահանման համար, որովհետև Եվրոպային հիմա ավելի, քան երբևէ անհրաժեշտ է ադրբեջանական գազը՝ կապված վերջին աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ վերջերս Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ադրբեջանի ծրագրերը՝ կրկնապատկելու ԵՄ գազի արտահանումը, վտանգի տակ են, քանի որ բանակցությունները մտել են փակուղի։ Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը մատակարարման պայմանների շուրջ բանակցություններ է վարել ավելի քան 10 եվրոպական երկրների հետ, սակայն դրանք արդյունք չեն տվել։

Գազի գնման հարցում դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի թուլացումից հետո։

Էմմա Չոբանյան