Որո՞նք են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքով: Արգելվում է  խտրականությունը  հաշմանդամություն ունենալու պատճառով:

Աշխատանքի ծավալների կամ հաստիքների կրճատման ժամանակ հավասար պայմանների առկայության դեպքում աշխատանքում մնալու նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող աշխատողին,  հարազատին, որը զբաղվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ  հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի խնամքով:

Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրածի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը:

Աշխատատեղը պահպանվում է, եթե անձը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ մեկ տարվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր:

Հաշմանդամություն ունեցող աշխատողը կարող է դիմել գործատուին`օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու համար: Խելամիտ հարմարեցումներ են աշխատավայրը մատչելի դարձնելը, աշխատանքային ճկուն գրաֆիկ սահմանելը, աջակցող սարքեր և ծրագրեր ձեռք բերելը, պարտականությունները վերանայելը:

Հաշմանդամություն ունեցող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ:  Արտաժամյա աշխատանքի նա կարող է ներգրավվել միայն իր գրավոր համաձայնությամբ, եթե բժշկական եզրակացությամբ արգելված չէ:

Հաշմանդամություն ունեցող աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում: