Երևանում դատարկ բնաբաժակները լրացվում են նոր ծառերով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մաշտոցի պողոտայում դատարկ բնաբաժակների տեղում փոսեր են փորվել․ սա այսօր արձանագրել է Factor TV-ի խցիկը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ, որի ընթացքում երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Այժմ Մաշտոցի պողոտայում արևելյան սոսիներ են տնկվում են։

Երկուշաբթի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էր տեղեկացրել, որ Երևանում մեկնարկում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ։ «Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովայի և մի շարք այլ պողոտաներում, որտեղ ծառատեսակներն արժեքավոր են, լրացման գործընթացն սկսվում է այսօրվանից»,- հայտնել էր Բեգոյանը։ 

Նոյեմբերի 1-ից էլ, ըստ Արմեն Բեգոյանի, կմեկնարկեն աշնանային էտի, իսկ նոյեմբերի 15-ից՝ կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Factor TV-ն բազմիցս անդրադարձել էր տևական ժամանակ դատարկ մնացող բնաբաժակների խնդրին, Երևանի քաղաքապետ Տիգրանն Ավինյանն էլ մեզ հետ հարցազրույցում ասել էր՝ տարիներ առաջ հատված ծառերի տեղում նորեր ծառատեսակներ կտնկվեն։

Արփի Հակոբյան