Ամփոփվել է «Ավանդական խաղերի գրառումներ ՀՀ Արագածոտնի մարզում» ծրագիրը

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Ավանդական խաղերի գրառումներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում» ծրագիրը: Ամփոփիչ միջոցառումները կայացել են Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում և Օհանյան կրթահամալիրում տեղի ունեցած սեմինար-քննարկումներով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրն անցկացվել է «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում երիտասարդ հետազոտողների խումբը ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Թթուջուր, Եղիպատրուշ, Ձորագլուխ համայնքներում իրականացրել է ավանդական խաղերի գրանցումներ: Համայնքների տարբեր տարիքի շուրջ 50 շահառուների շրջանում գրանցվել են 115 բազմաբնույթ խաղեր:

Ծրագրի հարցազրույցներից վերծանվել և առանձնացվել են գրանցված խաղերի պատումները, որոնց հիմքով էլեկտրոնային շտեմարան է կազմվել՝ https://tinyurl.com/yy5c8nd5, իսկ տեսագրված նյութերով պատրաստվել է 6 տեսաֆիլմ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mr2fphdv:

Գրառված նյութերը՝ համապատասխան դասակարգմամբ և գիտական վերլուծությամբ, ներկայացվել են 2023 թ. հունիսի 20-ին Թալինում տեղի ունեցած «Արագածոտնի պատմամշակութային նկարագիր» խորագրով գիտաժողովում:

Ծրագրի ամփոփումը տեղի է ունեցել վերոնշյալ դպրոցներում, որտեղ 70 աշակերտներ ծանոթացել են գրառված խաղերին, տեղի են ունեցել քննարկումներ և խաղերի գործնական ուսուցումներ:

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների շրջանում խաղերի կենսունակության ապահովմանն ու բակային միջավայրերում կիրառմանը, ինչպես նաև պահպանմանն ու փոխանցմանը: