Ռադարներ, «Միստրալ» հրթիռային համակարգեր․ մանրամասներ՝ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստաեն Լըկորնյուն։

«Սիրելի՛ Սուրեն, ուրախ եմ Ձեզ հետ մեր պաշտպանական հարաբերությունների 3 առանցքներում զարգացում գրանցելու համար»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր։

«Փաստաթուղթը վերաբերում է Thalès ընկերությունների խմբի կողմից երեք Ground Master ռադարների (GM200) ձեռքբերմանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ չհայտնելով գումարի չափը։

«Այս միջին հեռահարության ռադարը, որն արդեն առաքվել է Ուկրաինա, թույլ է տալիս հայտնաբերել թշնամու ինքնաթիռը 250 կմ հեռավորության վրա, եթե անգամ այն ցածր թռչի՝ ինչպես ԱԹՍ-ն կամ բարձր՝ ինչպես կործանիչները»,- հավելել է ֆրանսիացի նախարարը։

Սեբաստիեն Լըկորնյուն նաև նշել է, որ ստորագրվել է «Միստրալ» տիպի կարճ հեռահարության «երկիր-օդ» հրթիռ գնելու մտադրության փաստաթուղթը։

Ֆրանսիացի նախարարը պնդել է, որ դրանք պաշտպանական զենքեր են, որոնք «ագրեսիվ» նպատակ չեն հետապնդում։

«Երկիր-օդ պաշտպանությունը գործարկվելու է միայն ագրեսիայի դեպքում։ (…) Դա սպառազինության համակարգ է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ագրեսիա է տեղի ունենում Հայաստանի տարածքում՝ պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը»,- ասել է նա։

Լըկորնյուն նաև նշել է, որ համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ ակնկալվում է․

«1․ Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ,

2․ Լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ուսուցում,

3․ Հայկական ցամաքային-օդային պաշտպանության առաջիկա աուդիտ»։

Reuters-ը, անդրադառնալով պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանը, արձանագրում է, որ նախարար Սեբաստիան Լըկորնյուի այս հայտարարությունը հնչում է շաբաթներ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը կայծակնային հարձակման միջոցով «վերագրավել է անջատված Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրել է տարածքի 120,000 էթնիկ հայ բնակիչների մեծ մասի փախուստին»:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամիս հայտարարել է, որ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու՝ Ֆրանսիայի որոշումը կարող է նոր հակամարտություն առաջացնել Հարավային Կովկասում: Սա Պապիկյանի երկրորդ այցն էր Ֆրանսիա այն բանից հետո, երբ սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ուժերը գրավեցին Լեռնային Ղարաբաղը:

Հոդվածագիրն արձանագրում է, որ Ֆրանսիայում է աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքի համայնքներից մեկը, և Փարիզը ձգտում է ներկայանալ որպես դաշնակից և դիվանագիտական աջակից, հատկապես, երբ Երևանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Մոսկվայի հետ վերջին ամիսներին սրվել են:

«Մենք հավատարիմ ենք մեր պաշտպանական հարաբերություններին (Հայաստանի հետ), թեև մենք նույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք: Դա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանել ինքներդ ձեզ»,- ասել է Լըկորնյուն: